Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  
   
 
       

«ԿԱՑՈՒՍՑԵՍ ԶՆՈՍԱ ԻՇԽԱՆՍ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ
ԵՎ ՅԻՇԵՍՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՍ ԱԶԳԱՑ»
ՏՈՆ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ

Սուրբ Գիրքը, ըստ Հայաստանյայց Եկեղեցու
ուղղափառ վարդապետության, Աստծո խոսքն է,
նրա ուղերձը մարդկությանը, որը, սակայն,
գրի առան, նրա իսկ կողմից ընտրված, շուրջ
քառասուն սրբազան մատենագիրներ,
մարգարեներ, Ավետարանիչներ եւ առաքյալներ:
Աստված, կամենալով Իր սուրբ կամքը հայտնել
մարդկությանը, ընտրեց առաքյալների, ովքեր
եւ դարձան Նրա հայտնության վկաները,
Նրա խոսքերի քարոզիչները, քանզի
«ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա եւ միշտ
ի ծագս աշխարհի են խոսք նոցա» (Շարակնոց):
«Այս սրբազան հեղինակներից շատերը
չափավոր կարողությունների տեր մարդիկ էին.
եթե միայն իրենց սահմանափակ
կարողություններին ապավինած լինեին,
ոչ հստակորեն վերահասու կարող էին լինել
իրենց գրած պատմություններին, ավանդած
վարդապետություններին, հայտնած
բարոյական տեսություններին, ոչ էլ մանավանդ
այնքան հեղինակությամբ պիտի կարողանային
փոխանցել դրանք ուրիշներին» (
Մաղաքիա արքեպս. Օրմանյան):
>>>





ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ ՄԱՏԹԵՈՍԻ,
ՄԱՐԿՈՍԻ, ՂՈՒԿԱՍԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ՄԻՔԱՅԵԼ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
(ԱՅԺՄ՝ ԱՐՔԵՊՍ.) ՔԱՐՈԶԸ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵՈՒՄ 1993-ԻՆ

Այսօրվա խորհրդում առկա խոսքերը Սուրբ Հայրերի ընթերցվածից են, Իմաստության գրքից, որ երկուական գիրք է համարվում։ Ընդունվում է Հայ Եկեղեցու կողմից, Սուրբ Հոգով ներշնչված գիրք է, սակայն ավելի էական է՝ Հին Կտակարանի մյուս գրքերի հետ համեմատած։ >>>



«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում
Դարձյալ վերադառնանք Ավետարանին: «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. ԻԲ 39): Աստվածասիրության մեծագույն պատվիրանից հետո, իբրեւ հաջորդ կարեւորագույն պատվիրան, ինչից «կախված են օրենքն ու մարգարեները», Հիսուս ներկայացնում է ընկերոջը (որ նշանակում է թե` մերձավորին, ազգակցին, հայրենակցին) դարձյալ անպայմանավոր սիրելու անհրաժեշտությունը: >>>



ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՅՈՒՐԸ

Երբ բարեգործությունը ենթադրում է հավասարի հետ հացը կիսելու պատրաստակամություն, իսկ շնորհակալությունը՝ ջերմ գրկախառնություն եւ փոխադարձ երախտագիտություն ու հարգանք. ահա այսպիսին պետք է լինի բարեգործությունը: >>>



FLY-Ը ԿՐԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 2-ին FLY-ի աշխատակիցներն այցելեցին Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատություն՝ հանդիպելու իրենց փոքրիկ բարեկամներին եւ փոխանցելու հերթական նվերները: >>>




ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԵՆՔ ԽՈՍԵԼ ԹՎԵՐԻ ԼԵԶՎՈՎ

Անցնող դասաժամերին մասնակիցները ծանոթացել են ոչ միայն հաշվապահությանը, այլ նաեւ օրենսդրությանը, վարչական այն ակտերին, որոնք հարկավոր են աշխատանքային գործունեության ընթացքում: Բացի տեսականից, գործնական պարապմունքներ եւս նախատեսված են: >>>



ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի՝ հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, նշում է Թարգմանիչ վարդապետների տոնը: >>>




«ԱՆՅԱՂԹԵԼԻ ՆՇԱՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԶՕՐՈՒԹԵԱՆՆ
ԸՆԴՈՒՆԱՐԱՆ, ՈՎ ՍՈՒՐԲ ՔԱՌԱԹԵՒ…»
ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Քրիստոսի համբարձումից հետո նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Եկեղեցական ավանդությունը պատմում է, որ քրիստոնյաներին հալածող հրեաները Տիրոջ գերեզմանը ծածկում են հողով ու գերեզմանի մեջ թողնում այն խաչերը, որոնց վրա մահացել էին Հիսուս Քրիստոս եւ իր կողակից ավազակները: >>>



ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔ

Օրեցօր ծաղկող Գյումրիում գնալով մեծանում են հետաքրքրությունները թե՛ մեծերի եւ թե՛ փոքրերի համար: >>>



ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում

Ամենեւին չժխտելով մեծ հավատավորի՝ Աստծո հետ ամենայն անաղարտությամբ երկխոսող, բանաստեղծի միստիկայով շղարշված տրամադրվածությունը՝ նա կտրուկ շրջադարձում էր. «Մարդկանց այնքան իրատեսորեն դիտող, բնութագրող արվեստագետը մոլեռանդ միստիկ բանաստեղծ լինել չէր կարող: >>>



«ԱՐԺԱՆԻ ԳՐՈՑ ՅԻՇԱՏԱԿԻ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՇԱԿԱՆԻ ՍՈՒՐԲ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Այո, ճշմարիտ են Հայրապետի խոսքերը. դարեր են անցել գրերի գյուտից, Ավետարանի թարգմանությունից, սակայն նրանք չեն մոռացվում եւ մեռած չեն համարվում մեզ համար, այլ հիշվում եւ ապրում են մեր սրտերում, քանզի ապրել են հավատով, գործել անմահության եւ անմահացնելու տեսիլքով ու գաղափարով: >>>



ՆՇՎԵՑ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Լանջիկի միջնակարգ դպրոցն այս անգամ նույնպես հանրակրթական գործընթացով առանձնացավ նմանատիպ դպրոցներից՝ կազմակերպելով «Տարեցների միջազգային օրվան» նվիրված ցերեկութ: >>>



ՏՈՆՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԵԴԱՐՁ

«Ցերեկային կենտրոն» ծրագրով սոցիալ-կրթական կենտրոն են այցելում 10-16 տարեկան մինչեւ քսան երեխա: Նրանց համար կենտրոնում, կամավորների ջանքերով, իրականացվում են դասապատրաստում, ուրախ ժամանց, հոգեբանի նախաձեռնությամբ զրույցներ ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների հետ, հոգեւոր դասեր ու նաեւ մեր խոհարար Աննայի պատրաստած համեղ ու առողջարար կերակուրներից են օգտվում: >>>



ՄԱՐԴՈՒ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Մի մարդ կար, ով երեք ընկերներ ուներ: Նա երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր, հակառակ նրան, որ երրորդ ընկերն ավելի էր կապված իրեն:
Մի օր այս մարդն ամբաստանվում է մեծ ոճիր գործելու հանցանքով: >>>



ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հոկտեմբերի 22-ին ավարտվեց եւս մեկ դասընթաց: Մեր մասնակիցները սովորեցին կոսմետոլոգիայի հիմանական սկզբունքները, ինչը նրանց համար շատ կարեւոր էր: Հաջորդ փուլը դիմահարդարումն է:  >>>



ՆԻԿՈՂԱՅՈՍ ՀԱՅՐԱՊԵՏ ՄՅՈՒՌԱ

Ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում, որ շատ հեռու չէ ներկայիս Անթալիա քաղաքից: Մեծահարուստ, բայց միաժամանակ շատ բարեպաշտ ծնողների զավակ էր: Մայրը քույրն էր Նիկողայոս Երեց եպիսկոպոսի: Վաղ տարիքում կորցրել էր ծնողներին եւ մեծացել մորեղբոր խնամքի ներքո: >>>



6 հոկտեմբերի - Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk