Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:

ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  
   
 
       

ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ

Օգոստոսի 25-ին Գյումրին հերթական
անգամ նշեց «Քաղաքի օր»-ը, որը լի էր անակնկալներով: «Քաղաքի օր»
միջոցառմանը, ինչպես խոստացել էր,
ներկա գտնվեց նաեւ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստրերի հետ: Ներկաների թվում էին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը,
մեծանուն բանաստեղծ Հովհաննես
Շիրազի որդին եւ դուստրը, թոռները,
տոնի առիթով Գյումրի ժամանած
մեծաթիվ հյուրեր:
>>>




«ԱՅՍՕՐ ԶՎԱՐՃԱՑԱՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ
ԵՐԿՐԻՑ ՄԻ ՀՐԵՇՏԱԿ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Տիրամոր երկրային կյանքի ավարտը խորհրդանշող ննջումը եւ ապա, իր Միածին Որդու ձեռամբ, հրաշալիորեն երկինք փոխադրվելը նշում է Վերափոխման՝ վեր, երկինք փոխադրման տոնով, որը հայոց եկեղեցական տոնացույցում կոչվում է «Վերափոխումն Ս. Աստվածածնի»: >>>



«ՈՐ Ի ԼԵՐԻՆՆ ԱՅԼԱԿԵՐՊԵԱԼ ՑՈՒՑԵՐ
ԶԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՔՈ ԶՕՐՈՒԹԻՒՆԴ …»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Տոն է պայծառության ու հոգենորոգման: Ահա այսպես կարելի է բնորոշել բոլորիս համար սիրելի այս տոնը, որը ոչ միայն ներքին ծածուկ շքեղություն ունի, այլեւ արտաքին եւ գրավիչ: >>>



ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍ
«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Հայաստան աշխարհի ամենահյուսիսում է գտնվում Եղնաջուր գյուղի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարը, որն ամեն տարի իր հյուրընկալ հարկի տակ է առնում Շիրակի մարզի երեխաներին՝ դարձնելով ճամբարականների ամառային հանգիստն առավել հետաքրքիր ու բովանդալակից: >>>




ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒՅԹԸ

Երկու ամիս շարունակ մեր բակային ճամբարում իրենց ամառային արձակուրդներն անցկացրին ինից տասներեք տարեկան երեխաները: >>>




ՀՐԱԺԵՇՏ «ՀԵՔԻԱԹ»-ԻՆ

«Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի ավարտական խմբի սաներն իրենց սիրելի կրթօջախին հրաժեշտ տվեցին տոնական հանդեսով, որն անցկացվեց օգոստոսի 13-ին: >>>



ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

Ողջի գյուղում տարիներ առաջ, Հայ Առաքելական Եկեղեցու եւ Շիրակի թեմի նախաձեռնությամբ, հիմնվեց մանկապարտեզ: >>>




ԵՐԲ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԳԵԼՈՎ

«Երաժշտական թերապիա» թանգարանային կրթական ծրագրին մասնակցեցին սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, ինչպես նաեւ մեր բակային ճամբարի երեխաները: >>>



«ՄԱՅՐՍ ՄԵԿՆԵՑ... ԱՍՏՎԱԾ ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՏԱ
ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻՆ»

Շիրակի թեմի Առաջնորդի այս հուզիչ խոսքերը հանկարծակիի բերեցին Իսկուհի մայրիկին ճանաչողներին, նաեւ՝ անծանոթներին, սրտից սիրտ անցան, հարկից հարկ, եւ ամենուր միմիայն սիրտ սեղմող ցավ էր ու ափսոսանք: >>>




ՊԱՏՄՈՒՄ Է ԻՍԿՈՒՀԻ ՄԱՅՐԻԿԸ

Երբ Գեւորգը փոքր էր, դեռ չէր քայլում, մի անսովոր երազ տեսա. ես եւ հայրը նրան Մայր Աթոռ էինք տարել: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մենք աղոթք առաքեցինք առ Աստված, մեր հավատքի մոմերը վառեցինք եւ հետո բակ դուրս եկանք ու քայլում էինք: >>>



ԻՍԿՈՒՀԻ ԱՋԱՊԱՀՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ ...

Է՜…, մանկությունից ես սկսել եմ հավատալ: Որ պատմե՜մ… փոքր ժամանակ եկեղեցի կվազեինք՝ կերթայինք-կուգայինք… >>>



ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԸ

Ծնողներն իրենց որդու համար ընտրեցին լավագույն դպրոցն ու ուսուցչին: Ուսումնական տարվա առաջին օրը պապը թոռանը տարավ դպրոց: Երբ նրանք դպրոցի բակ մտան, դպրոցականները շրջապատեցին նրանց եւ սկսեցին ծաղրել: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՁՈՒՆ

Ասում են՝ ուխտագնացությունը երկրային ճամփորդություն է առ Աստված՝ միջնորդավորված սրբավայրերով: >>>



Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

«Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, առաջնորդարանի աշխատակիցները, ՔԴՔԿ-ի մի խումբ ուսուցիչներ, ինչպես նաեւ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Յոթվերք, Ս. Նշան եկեղեցիների հոգեւոր հովիվներն ու հավատացյալ ժողովուրդը խոր վշտով ցավակցում են Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին՝ սիրելի մայրիկի մահվան կապակցությամբ եւ ի խորոց սրտի աղոթք բարձրացնում առ Բարին Աստված, որպեսզի Իր առատ ողորմությամբ գթա հավատավոր աղախնին՝ նորոգ հանգուցյալ Իսկուհի Աջապահյանին եւ խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին՝ արժանացնելով երանական հանգստյան:

* Թող երկնավոր Տերը Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգեւի Աջապահյան ընտանիքի սգակիր անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներին:



ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Ս. Հակոբ եկեղեցու աշխատակազմը եւ հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, ինչպես նաեւ առաջնորդարանի աշխատակիցները խոր վշտով ցավակցում են Գայանե Համբարձումյանին՝ սիրելի մայրիկի անժամանակ մահվան կապակցությամբ եւ հայցում Ամենախնամ Աստծո բարեգթությունը՝ նրան երկնային արքայության արժանացնելու, իսկ վշտացյալ ընտանիքին մխիթարելու համար:



30 օգոստոսի - Սրբոյն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդուխտոյ կուսին: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk