Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  
   
 
       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ.
Հայրական սիրով ու ջերմ
բարեմաղթանքներով Մեր օրհնությունն
ու շնորհավորանքներն ենք հղում ձեզ՝
շրջանավարտներիդ, նաեւ ձեր
ուսուցիչներին ու ծնողներին:
<br><br>Բոլոր կրթօջախներում կրկին
հնչեց վերջին զանգը եւ ազդարարեց
մի նոր մեկնարկ, ինչը տարբեր է
լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար:

>>>

 

 


 

 

ՕԾՎԵՑ ՋՐԱՌԱՏԻ 7-ՐԴ ԴԱՐԻ
ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

Թեպետ վերականգնման ընացքի մեջ է Ջրառատ համայնքի 7-րդ դարի եզակի՝ Սուրբ Մինաս եկեղեցին, սակայն մայիսի 28-ին, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց խաչի օծման հանդիսավոր արարողությունը: >>>



ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաեւ 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: >>>




ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի եւ Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ: >>>




ՀԱՄԱՏԵՂ ՇՔԵՐԹ ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մայիսի 9-ը եռատոն էր հայության համար: Նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: >>>




ՊԱՏՎՈ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՇՔԱՆՇԱՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Ախուրյանի Ս. Աստվածածին եկեղեցին վերակառուցելու համար Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արժանացավ Հայ Եկեղեցու պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Շքանշանը տրվել էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի միջնորդությամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: >>>



«ՀԱՄԲԱՐՁԱՒ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆՈՒԹԵՄԱԲ
ԵՒ ՏԷՐ ՄԵՐ ՁԱՅՆԻՒ ՓՈՂՈՅ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրստոսի հրաշափառ Սուրբ Հարությունից քառասուն օր հետո նշվում է Համբարձման տոնը: Քրիստոսի համբարձման վայրը՝ Ձիթենյաց լեռը, Երուսաղեմի շրջակայքում եղած ամենաբարձր լեռներից է: Սուրբ Գրիգոր Տաթեւացին գրում է. «Եվ թե ինչու Բեթանիայում համբարձավ եւ ոչ այլ տեղ, սա է պատճառը, որովհետեւ Բեթանիա նշանակում է սգո եւ չարչարանքների տուն, մատնացույց է անում մեր բնությունը, որ վայելուչ դրախտից ընկանք այս երկիրը, որ սգո եւ չարչաչանքների տեղ է, որտեղ մահացանք ինչպես Ղազարոսը»: >>>




ՄԱՅԻՍԻ 22-Ը ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

Երեսունմեկ տարի առաջ այս օրը՝ 1988 թ. մայիսի 22-ին, Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռամբ, Գեւորգ սարկավագ Աջապահյանը ձեռնադրվեց կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Տ. Միքայել աբղ. Աջապահյան: >>>




ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄ

Ուխտագնացությունները բարեպաշտ քրիստոնյայի կյանքի մի մասն են, որոնց միջոցով յուրաքանչյուրս փոքրիկ քայլերով մոտենում ենք Աստծուն, մասնակից ու արժանի դառնում Նրա սուրբ խորհուրդներին, զորություն ստանում սուրբ վայրից, որպեսզի կարողանանք դիմակայել կյանքի փորձություններին, արժանանալ Տիրոջ ողորմությանն ու շնորհներին :>>>




ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Համբարձման տոնը Սառնաղբյուր համայնքում կրկնակի տոն էր: Մայիսի 30-ին այստեղ, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի եւ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Խաչի օրհնության կարգ: >>>




Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ

Կրտսեր դասարանի աշակերտներից մեկը հարցրեց ուսուցչուհուն.

- Սերն ի՞նչ է:

Ուսուցչուհին զգաց, որ մյուս երեխաներն էլ ուշադրությամբ լսում են, ուստի ինքը պարտավոր է ազնվորեն պատասխանել: >>>



ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

Ապրիլի 27-ին Ս. Հակոբ եկեղեցու «Հակոբատանը» անցկացվեց ճոխ գրական-երաժշտական հանդիսություն՝ նվիրված Ս. Հարության ու Ավետման տոներին, ինպես նաեւ գարնան զարթոնքին: >>>




ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Դրախտի ընտանիք», «Պապիկ եւ թոռնիկ», «Սիրաք եւ Սամուել» բարոյախրատական երկերի ժողովածուն եւ գրող, հրապարախոս Ռազմիկ Դավոյանի «Համատարած Թումանյան» մենագրությունը: >>>




5 մայիսի - Կանաչ կիրակի: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk