Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  
   
 
       

ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 26-ին Հայաստանյայց
Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց
Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը, որի
առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին
համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր
թեմերում ու կառույցներում սպասավորող
230 եկեղեցականներ: Տոնի
կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան»
հայորդյաց տանը, նախագահությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն
Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ
պարգեւաբաշխման արարողություն:
>>>

 


 

«ԼՈՅՍ ՅԱՅՏՆԵՑԱՐ ՀԵԹԱՆՈՍԱՑ ԵՒ ՓԱՌՔ
ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՔՈՒՄ ԻՍՐԱՅԷԼԻ»
ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու, մեղավոր մարդկության փրկության համար մարդեղացած Աստծուն խոնարհվելու հրավեր է, կոչ բոլոր հավատացյալներին՝ առանց երկմտելու, ուրախությամբ իրենց սրտերում Տիրոջ Լույսն ընդունելու ճիշտ այնպես, ինչպես Սիմեոն ծերունին փառավորությամբ իր գիրկն առավ Մանուկ Հիսուսին: >>>


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 18-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուընկալեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ Արթիկի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին: >>>


ԳՈՒՄԱՐՎԵՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Ազգային- Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը: Հանձնախմբի ղեկավարը Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է, կոորդինացնողը՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը: >>>


ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՕԾՈՒՄ ԱՐԹԻԿԻ ԹԵՄՈՒՄ

Փետրվարի 24-ին Արթիկի թեմում հոգեւոր մեծ ուրախություն էր, քանի որ, թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի խնդրանքով ու հրավերով, Արթիկ էր եկել Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան Հոր այցելության նպատակն էր, Արթիկի թեմի հավատավոր զավակ Անդրանիկ Աղաբաբյանի կողմից, առաջնորդանիստ եկեղեցուն ընծայաբերված սրբապատկերների օծումը: >>>


ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Տյառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14- ին: Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետեւ կատարվում է նախատոնակ, որի ընթացքում երգվում է «Լույս զուարթ» շարականը: Նախատոնակին բնորոշ է եկեղեցու ջահերը, մոմերը կամ ճրագները վառելը՝ որպես օրինակ երեկոյան ժամին Քրիստոսի տաճար գալուն: >>>


ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ
ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տյառնընդառաջը՝ 40-օրյա Քրիստոսի տաճարընծայման տոնը: Տյառնընդառաջը ժողովրդի մեջ լայն տարածում ունեցող տոներից է եւ նշվում է մեծ շուքով ու հանդիսություններով: >>>



«ՍԵՐԸ ՀԱՄԲԵՐՈՂ Է, ՔԱՂՑՐԱԲԱՐՈ Է, ՍԵՐԸ ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ…»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Սարգսի եւ նրա որդի Մարտիրոսի հիշատակը ոգեկոչեց փետրվարի 16-ին
Սուրբ Սարգիսը թեեւ ծագումով հռոմեացի էր, սակայն մեր Եկեղեցու Սրբերի դասին է պատկանում եւ շատ սիրված է հայ ժողովրդի կողմից: : >>>


«ԿՈՐՈՎՈՎ ԱՌԼԵՑՈՒՆ, ՄՏՔՈՎ ՇԻՏԱԿ,
ՀԱՎԱՏՔՈՎ ԱՆՍԱՍԱՆ»

Սիրելի՛ Սրբազան Հայր.

Ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձեզ՝ Արքության պատվին արժանանալու կապակցությամբ: Ուժերի ծաղկման, խոհականության եւ խոկումի Ձեր տարիները Դուք նվիրաբերել եք Քրիստոսին եւ Նրա զորավոր Խաչին ծառայելուն: Ձեր կյանքը անսահման սիրո, պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցության խտացում է, որն անմնացորդ կերպով ընծայաբերում եք մայր հայրենիքին, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն ու հարազատ ժողովրդին: >>>


ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյան եւ արժանապատիվ Տեր Հայրեր.

Ղեւոնդյանց քահանայից տոնի ուրախ առիթով, որդիական սիրով, մաղթում ենք քաջառողջություն, արեւշատություն, եւ թող Տեր Աստված օգնական ու զորավիգ լինի ձեզ՝ ձեր աստվածահաճո ու ազգանվեր առաքելության մեջ: >>>


ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ ԿԱՄ
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ թիվ 11(227)

Ինձ համար առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում առաքյալ Հուդայի հորդորի ինքնօրինակության մասին Առաքելի տված մեկնությունը, այն, որ Հուդան իր հորդորը պատկերավոր խոսքով էր արտահայտում, նաեւ կոչ էր անում հետեւել աստվածաշնչյան օրենքներին, ցուցաբերել հավատի անկեղծություն եւ հեռու մնալ մոլորեցուցիչներից: >>>


«Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվարի 16-ին՝ Ս. Սարգսի տոնի առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Հակոբ եկեղեցիների մի խումբ հավատացյաներ, Ռիմա Բարինյանի, Զարիկ Իգիթյանի ու Ժաննայի նախաձեռնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցի: >>>


ՍԻՐՈՂ ՍԻՐՏԸ

Մի գյուղում հայր ու որդի էին ապրում եւ զբաղվում հողագործությամբ: Հող էին մշակում, բանջարեղեն աճեցնում եւ վաճառում դրանք: Սովորաբար բերքն այնքան էլ առատ չէր լինում, բայց բավարար էր ապրուստի համար: >>>


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչեւ 10 տարեկան աշակերտների ընդունելություն: >>>


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը: >>>


3 փետրվարի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk