Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (229), հունվար 2019 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ
ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս.

Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական
Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ:
Ջերմ զգացումներով Մեր բարեմաղթանքներն
ենք հղում այս պահին ծառայության վայրում
իրենց պարտականություններն
իրականացնողներին, հայրենյաց սահմանները
անառիկ պահող մեր բանակի սպաներին ու
զինվորներին, եկեղեցիներում աղոթքի
համախմբվածներին, տոնական սեղանների
շուրջ հավաքված Մեր բոլոր զավակներին:
Նոր տարվա սեմին գոհություն ենք հայտնում
Աստծուն, որ անցնող 2018 թվականին խաղաղ
պահեց մեր հայրենիքը եւ աշխարհասփյուռ մեր
ժողովրդին, օրհնեց բարիքով, արդար
վաստակով եւ ձեռքբերումներով՝ ազգային ու
եկեղեցական կյանքում: Գոհություն ենք առ
Աստված բարձրացնում նաեւ, որ, մեր ժողովրդի
ազգասեր ոգու եւ ողջամտության շնորհիվ,
խաղաղ ընթացք ունեցան քաղաքական
զարգացումները մեր երկրում, եւ մենք այսօր
2019 թվականը դիմավորում ենք
դրական տեղաշարժերի սպասումներով: >>>

 


 

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Փառք հրաշափառ Ծննդեան եւ Յայտնութեան Քո, Տէ՛ր:
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.
Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսին եւ խնդությամբ օրհնաբանում ենք Աստծուն՝ փրկության Իր շնորհի համար: Նրան ենք փառաբանում, ասում է առաքյալը, «Ով կարող է մեզ պահել անբիծ ու անարատ եւ կանգնեցնել Իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ» (Հուդա 24): >>>


ՏԱՐԵՄՏԻ ԿԱՂԱՆԴՉԵՔԸ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

Դեկտեմբերի 31, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ամեն տարվա նման, վանքի սեղանատանը պահոց կերակուրներ են պատրաստվում, քանի որ տաղավար տոներին նախորդում է պահոց մեկշաբաթյա շրջանը: Ամանորի սեղանին եւս պահոց կերակուրներ են: >>>


«ՀԱՃԱԽ ԱՅՑԵԼԵՔ ԳՅՈՒՄՐԻ՝ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՆՐԱ ԻՆՔՆԱՏԻՊ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈԼՈՐԻՏԸ»
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, արդեն սովորական դարձած այցելությամբ, Գյումրիում էր՝ բացառապես հոգեւոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: >>>


ՆՌՆՕՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ամանորի գիշերը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեցին գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնեք: >>>


«…ԶՀՐԱՇԱԼԻ ԵՒ ԶՅԱՂԹՈՂ ԶԾՆՈՒՆԴՆ ՍՈՒՐԲ
ՕՐՀՆԵՄՔ ԵՒ ՓԱՌԱՒՈՐԵՆՔ»
Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«ՏԵՐՆ ԻՄ ՕԳՆԱԿԱՆՆ Է, ԵՎ ԵՍ ՉՊԻՏԻ ՎԱԽԵՆԱՄ»
Տեր Աստծո Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը եկեղեցական տոների սկիզբն է ու հիմքը: Հայոց Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Մկրտության տոնն անվանում է նաեւ Հայտնություն, քանզի քսան դար առաջ՝ հունվարի 6-ին, ծնվեց Փառքի Աստված Միածին Որդին եւ, երեսուն տարի անց, դարձյալ հունվարի 6-ին մկրտվեց Հորդանան գետում: >>>


ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության եւ ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ: Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: >>>



ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնակատարությունը, ինչպես Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Գյումրու Սուրբ Հակոբում սկսվեց հունվարի 5-ի երեկոյան մատուցված Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագով, քանի որ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ: >>>


ԱՍՏԾՈ ՈՐԴԵԳԻՐՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՄԱՆԿԱՏԱՆ
ՔՍԱՆՎԵՑ ՍԱՆԵՐ

Մենք՝ հայերս, հավատարիմ մնալով աստվածային այս պատգամին, մկրտվեցինք Սուրբ Առաքյալների ձեռքով ու, վերստին ծնունդ առած, ընդունեցինք Սուրբ Հոգու դրոշմը: Քրիստոնեացանք եւ, որդեգրվելով Աստծուն, կապվեցինք Նրա հետ հավիտենական ուխտով: >>>


ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ
ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում ուրախ տրամադրություն էր: Ծիծաղից, ժպիտներից, մանկական ուրախ ճիչերից թնդում էր դահլիճը: Այս ամենին լրացնելու եկավ տոնական միջոցառումը, որը դիտելու համար հավաքվել էին շուրջ 250 երեխաներ: >>>


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տասնամյա մի տղա գնաց մեղքերի խոստովանության: Մանկական ձեռագրով գրոտած թղթի մի կտոր հանեց գրպանից ու սկսեց խոստովանել այն մեղքերը, որ ակնհայտորեն եկեղեցական գրքից էին արտագրվել մայրիկի հսկողության տակ: Այնպես որ հաճախ նույնիսկ արտասանվող խոսքերի իմաստը չէր հասկանում: >>>


ՏՆՕՐՀՆԵՔ ԹԻՎ 15 ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

Հայոց Եկեղեցում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներից հետո, նաեւ կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն: Ինչպես Ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, ընծաներով հանդերձ մտան Բեթղեհեմյան այրը, ուր ծնվեց Քրիստոս, այնպես էլ այսօր եկեղեցու հովիվները մտնում են տները եւ տալիս Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու «Խորհուրդ Մեծ եւ սքանչելի» շարականը եւ ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը: >>>


1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk