Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (225), սեպտեմբեր 2018 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով:
Կրթության ու գիտության հանդեպ սերն առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու:
>>>


 

«…ԵՒ ՆՇԱՆ ՅԱՂԹՈՒԹԵԱՆ ԵՏՈՒՐ ՄԵԶ,
ՍՈՎԱՒ ԶԿԵԱՆՍ ՄԵՐ ՊԱՀԵԱ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Խաչվերացը՝ Սուրբ Խաչի վերացման տոնը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար եւ Խաչին նվիրված չորս տոներից գլխավորն է ու ամենահինը, որովհետեւ Խաչը վեր բարձրացնելն ու փառավորելը վերագրվում է Տյառնեղբայր Հակոբոս Առաքյալին: Նա Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր եւ, Խաչն ի տես ժողովրդի բարձրացնելով, «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» օրհնությունն ու աղոթքն է ասել: >>>


«ԽԱՉ ՔՈ ԵՂԻՑԻ ՄԵԶ ԱՊԱՒԷՆ, ՏԷՐ ՅԻՍՈՒՍ…»
ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Տարին չորս անգամ Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Խաչի հիշատակը՝ որպես աշխարհի փրկության մեծագույն խորհրդանիշի: Ի տարբերություն կենարար Ս. Նշանին նվիրված մյուս երեք տոների՝ Վարագա Սուրբ Խաչն ազգային է: >>>


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ
ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, ընդունեց Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարուժան քահանա Տերտերյանի: >>>



«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ,
ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ
ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

Ազգի հոգեմտավոր դրսեւորումները, վարքն ու բարքը, զգացական եւ իմացական ողջ շտեմարանն իր բոլոր տեսակներով ու տարատեսակներով պայմանավորված են գործող կրթական համակարգով: Առանց ազգային հայեցի կրթական համակարգի չկա եւ չի կարող լինել հայ մշակույթ, գիտական, հասարակական ու քաղաքական միտք: >>>


«ՄԱՅՐ ՀԱՒԱՏՈՅ ՍՈՒՐԲ ՀԱՐՍՆԱՐԱՆ…»

Սեպտեմբերի 8-ին բոլոր Քրիստոնյա Եկեղեցիներն անփոփոխ կերպով տոնում են Սուրբ Կույս Մարիամի՝ «անարատ ծնողի ծնունդը»:
Աստվածամայրը, իբրեւ փրկագործության միջոց, կենդանի տաճար Աստծու, լուսավոր ամպ, կյանքի ցողը թափեց բանական երկրի վրա, ունեցավ յուրահատուկ տեղ եւ արժեք քրիստոնեական աշխարհում: Նա դարձավ կյանքը նորոգող, անմահություն պարգեւող կենսունակ աղբյուր: >>>


ԵՐԳԵՀՈՆ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ

Ծննդով գյումրեցի Նարինե Սիմոնյանը Ֆրանսիայում հայտնի երգեոնահարուհի Է: Նրա կատարմամբ երգեհոնային համերգները միշտ հիացրել են հանդիսատեսներին: Սակայն սիրված երգեոնահարուհին չէր մոռանում իր հայրենիքը՝ ծննդավայր Գյումրին, որի հանդեպ ունեցած սերն ավելի էր խորացել բաժանման պատճառով: Եվ երբ տասը տարի առաջ Սուրբ Յոթվերք եկեղեցում, նրա նվագակցությամբ, տրվեց երգեհոնային համերգ, նա որոշեց ամեն գնով նոր երգեհոն ձեռք բերել եւ նվիրել հարազատ քաղքաքին. նրան մտահոգել էր եկեղեցու երգեհոնի ոչ բարվոք վիճակը: >>>



ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Սեպտեմբերի 19-ից իր գործունեությունը վերսկսեց ցերեկային խնամքի կենտրոնը, ուր այս ուսումնական տարում ջերմությամբ ու հոգատարությամբ են շրջապատված 25-30 երեխաներ: 10-14 տարեկան դպրոցականների համար կենտրոնը երկրորդ ընտանիք է, հարազատ վայր, ուր իրենք սպասված են ու սիրված: >>>


ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԻՄՆԱՔԱՐ

«21-րդ դարում մեծահասակների կրթության մանիֆեստը» հռչակում է ուսման ուժն ու ուրախությունը՝ առաջարկելով «ստեղծել «սովորող Եվրոպա», որն ունակ է հաջողությամբ հաղթահարել ապագայի մարտահրավերները՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ հմտությունները, գիտելիքները եւ կարողությունները»: Մեծահասակների կրթությունը, որ ենթադրում է շարունակական գործընթաց մարդու ողջ կյանքում, արդի ժամանակաշրջանում կարեւոր ու անփոխարինելի է համարվում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող եւ թույլ զարգացած երկրներում: >>>


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի միջեկեղեցական բարեգործական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ շարունակվում են մասնագիտական անվճար ուսուցումները սոցիալ-կրթական կենտրոնում: >>>


ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Մեծ ու անգնահատելի է կամավորների ներդրումն ու դերը սոցիալ-կրթական կենտրոնի գործունեության մեջ: Մենք բազմապիսի առիթներ ունենք՝ հպարտանալու մեր կամավորներով: >>>


ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

ԵՀԽ միջեկեղեցական բարեգործական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյումրիի սոցիալական կենտրոն» ծրագրի շրջանակներում սոցիալ-կրթական կենտրնում իրականացվում են հանրային իրազեկման դասընթացներ, որոնց նպատակն ակտիվ քաղաքացիական մասնակցության խթանումն է, մասնակիցների կարողությունների զարգացումը եւ անհրաժեշտ գիտելիքներով ապահովումը: >>>



ԳՅՈՒՏ ԽԱՉԻ

Խաչի տոների մեջ իր յուրօրինակ պատմությամբ ու հանդիսավոր տոնակատարությամբ առանձնանում է Գյուտ Խաչը։ 313 թվականին՝ Միլանոյի հրովարտակով, հռոմեական կայսրությունում քրիստոնյաներին արտոնվեց ազատորեն դավանել նոր կրոնը, իսկ Երուսաղեմը դարձավ ուխտավայր, ուր աշխարհի տարբեր ծագերից սրբազան վայրերը տեսնելու էին գալիս մեծաթիվ ուխտավորներ։ >>>


ՄԻ ՎԱՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ծառի ստվերի ներքո մի վարդ էր աճում:

- Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի ու արեւի նուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին, -ասում է վարդը:  >>>


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ստեփան Կերտողի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը: >>>




ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, թեմի հոգեւորականաց դասը, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը, «Սբ. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը ցավակցում են Թավրիզյանների ընտանիքին՝ Շիրակավանի Սբ. Աստվածածին եկեղեցու բարերար Արթուր Թավրիզյանի անժամանակ մահվան տխուր առիթով եւ աղոթարար հոգով հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, թեմի հոգեւորականաց դասը, Սբ. Նշան եկեղեցու աշխատակազմը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, «Սբ. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, առաջնորդարանի աշխատակիցները, ՔԴՔԿ-ի ուսուցիչները խոր վշտով ցավակցում են Հովհաննիսյանների ընտանիքին՝ սիրելի Էմմա Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ հայցում Հայր Աստծո բարեգթությունը՝ նրան երկնային արքայության արժանացնելու, իսկ վշտացյալ ընտանիքին մխիթարելու համար:


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, «Սբ. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, հոգեւորականաց դասը, առաջնորդարանի աշխատակիցները խոր վշտով ցավակցում են Գեւորգ Ղազարյանին՝ սիրելի մայրիկի անժամանակ մահվան կապակցությամբ եւ հայցում Ամենախնամ Աստծո բարեգթությունը՝ նրան երկնային արքայության արժանացնելու, իսկ վշտացյալ ընտանիքին մխիթարվելու համար:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: 


2 սեպտեմբերի - Զկնի Վերափոխման: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա Սուրբգրային ընթերցվածը մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk