Աղօթելը Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (224), օգոստոս 2018 թ.  
   
 
       

«ՔՐԻՍՏՈՍ ԵԿԵԱԼ Ի ՓՈԽՈՒՄՆ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՆ
ԵՒ ՍՈՒՐԲ ԿՈՒՍԻՆ ՄԱՐԻԱՄՈՒ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Անզուգական շարականի աղոթք
դարձած այս բառերով ենք դիմում
Աստվածամորը, ում Եկեղեցին մի շարք
տոներ է նվիրել՝ ադամորդիներիս
ուսուցանելու, կրթելու եւ ճշմարիտ
կենսակերպ մատնանշելու համար:
Այդ տոների շարքում ուրույն շուք ու փայլ
ունի Տիրամոր՝ երկինք վերափոխվելու
հիշատակությունը, որն ամեն տարի մեծ
ցնծությամբ նշվում է օգոստոսի
15-ի մերձակա կիրակի օրը:
Մարիամ Աստվածածինը, որպես
Քրիստոսին ծնող անձ, անշուշտ
բոլորիս, բոլոր քրիստոնյաներիս մայրն է:
Հովհաննես Ավետարանիչն ասում է.
«Ամեն ինչ Նրանով եղավ, եւ առանց
Նրա չեղավ ոչինչ, որ եղել է»
(Հովհ. Ա 3): Ինչպես Քրիստոս Արարիչ է,
օրհնյալ Աստված, հավիտենական
Հոր Որդի, այնպես եւ Քրիստոս Աստծուն
մարդեղեն ծնելու պատիվն ու շնորհն ստացած մայրն էլ, բնականաբար, բոլորիս մայրն է: Ուստի մայրության շնորհը կարող է նաեւ զորանալ որդու միջոցով:

>>>


 

 

ՔԱՐՈԶ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Երկիրպագից ի տաճար սուրբ Քո, երկիւղիւ Քո»:
«Քո սուրբ տաճարում երկրպագենք Քո սուրբ երկյուղով»:

Դավիթ սաղմոսերգուն Տիրոջը, Աստծուն ուղղված այս խոսքերով ասում է, որ Քո տաճարում Քո երկյուղով, այսինքն՝ Քո երկյուղը մեր սրտի մեջ ունենալով երկրպագենք: >>>


ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

Աստվածամորը նվիրված տոների ոսկե շղթայի յուրահատուկ օղակներից մեկն է հանդիսանում նրա գործածած գոտու գյուտը նշանավորող տոնը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար հետսամուտ է: >>>


«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ
ԵՎ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում

Ցավոք մեր իրականության մեջ հայրենասիրությունը հաճախ նույնանում է անթաքույց եւ անամոթ եսասիրության հետ: Անձնական հարստությունը փորձ է արվում ներկայացնել իբրեւ հայրենիքի հարստություն, սակայն նվազագույն իսկ հնարավորության դեպքում այն տեղափոխվում է արտասահման: Այնտեղ է տեղափոխվում նաեւ հայրենիքի համար թանկագինը` նոր սերունդը: >>>



ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱՊԱՏԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Շիրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» մանկական ճամբարը 2018 թվականի ամռանը նույնպես, հետաքրքիր, բազնաբովանդակ եւ ուսուցողական հարուստ ծրագրերով, երեխաների առջեւ բացեց իր դռները, ուր արդեն ավանդույթ է դարձել մկրտել այն բոլոր ճամբարականներին, ովքեր դեռ չեն հասցրել Աստծո որդեգիրները դառնալ: >>>


ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՍ

Կամավորությունը չի ճանաչում բարության սահմաններ, սակայն ճանաչում է օգնության ուղիներ: Ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում եւ այլուր, այբուբենից ու թվերից առաջ, մեզ պետք է ուսուցանեն գթասիրտ լինելու արվեստը, ինչն առավել կարեւոր է ավելին ձեռք բերելու եւ դիմացինին ավելին տալու համար: Գթասրտությունը ենթադրում է օգնություն, իսկ անշահախնդիր օգնությունը՝ կամավորություն: >>>


ՀՐԱԺԵՇՏ ՃԱՄԲԱՐԻՆ

Օգոստոսի 12- ի երեկոյան ազդարարվեց Շիրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարի փակումը: >>>



ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԵԼ ՊԼԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամավորների կարողությունների զարգացման հերթական դասընթացը տեղի ունեցավ օգոստոսի 24-ին, որը վարեց կամավորների համադասող Մարիամ Հակոբյանը: >>>


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ՈՂՋԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ողջի համայնքի մանկապարտեզը, որ գտնվում է Շիրակի թեմի հովանու ներքո, միշտ էլ զարմացնում եւ հիացնում է իր ցերեկույթներով ու հանդեսներով: Փոքրիկներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց գիտելիքներով ու պատրաստվածությամբ, այլեւ հյուրերին ու ծնողներին ներկայանում են հոգեւոր պատշաճ դաստիարակությամբ: >>>


ՀԱՎԱՏՔԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԽՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Ուխտավոր հավատացյալը, հոգու եւ մտքի ներդաշնակությամբ, Աստծուն տեսնելու եւ Նրա հետ հաշտվելու ակնկալությամբ պետք է ճանապարհ ընկնի դեպի սրբավայր, քանզի այնտեղ նա պետք է իր սիրտը բացի Արարչի առջեւ՝ սկսելով մտերմիկ զրույց՝ «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»: >>>


ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՑ ԴԱՍ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում անգլերենի բաց դաս էր, որը նաեւ կենտրոնի կամավորներ Նելլի եւ Ջուլիետա Մուքոյանների չորսամսյա աշխատանքի յուրատեսակ հաշվետվությունն էր: >>>


 

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիսի 26-ին եւ օգոստոսի 2-ին տեղի ունեցան կամավորների կարողությունների զարգացմանն ուղղված հերթական երկու հանդիպում-սեմինարները, որոնք վարեց սոցիալ-կրթական կենտրոնի կամավորական գործունեության համադասող Մարիամ Հակոբյանը:>>>



«ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիսի 26-ին՝ «Ամառային ընթերցանություն-2018» ծրագրի շրջանակներում, սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանում տեղի ունեցավ «Իմ երազանքի ճամփորդությունը» միջոցառումը, որին մասնակցեցին ծրագրում ընդգրկված երեխաները, ինչպես նաեւ այլ ընթերցասեր պատանիներ ու աղջիկներ: >>>


ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՄԱՐԴԸ, ԵՐԲ ՍԻՐՏՆ
ՈՒ ՀՈԳԻՆ ՋԵՐՄԱՆՈՒՄ ԵՆ

Մի անգամ Շողն ասաց Արեւին.

- Ամեն օր ես թռչում եմ երկիր եւ ջերմացնում ամբողջ մոլորակը, բայց կուզեի ջերմացնել մարդու սիրտը: >>>


ՀՐԱԺԵՇՏ «ՀԵՔԻԱԹ»-ԻՆ ԵՎ
«ԱՄԵՆԱԳԵՏԻԿ»-ԻՆ

Օգոստոսի 10-ին եւ 17-ին «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի ու «Ամենագետիկ» նախակրթարանի սաները դպրոց ճանապարհեցին իրենց ավագ ընկերներին: Փոքրիկները ներկա ծնողներին ու հյուրերին զարմացրին իրենց վարժ խոսքով եւ գրագետ կատարումներով՝ ամփոփ ներկայացնելով կենտրոնում ստացած գիտելիքները:< >>>


ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Օգոստոսի 3-15-ն ընկած ժամանակահատվածում ավարտական քննություններով ամփոփվեց «Վարսահարդարում», «Թխվածքների պատրաստում եւ ձեւավորում» եւ «Դիմահարդարում» մասնագիտական ուսուցումների հերթական փուլը: >>>


«ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2018»-Ի ՀՐԱԺԵՇՏԸ

Օգոստոսի 16-ին «Ամառային դպրոց-2018»-ի սաները հրաժեշտ տվեցին սոցիալ-կրթական կենտրոնին փոքրիկ ցերեկույթով: >>>


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Արմեն Ասատրյանի «Հին Թիֆլիսի հայոց Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Մինաս եկեղեցիները (պատմություն եւ տարեգրություն)» աշխատությունը: >>>


5 օգոստոսի - Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk