Սերն Աստծո
հանդեպ մեր
պարտքն է, որը
կարող ենք
Նրան վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ մեր սիրով:
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (219), մարտ 2018 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում
բոլոր կանանց եւ շնորհավորում մարտի
8-ի տոնական առիթով:
Նշանակալի այս տոնը եւս մեկ առիթ է՝
վերարժեւորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝
մեր մայրերի, քույրերի ու դուստրերի
անուրանալի դերակատարությունը:
Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել
ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չ
նահանջող արիությամբ մարտնչելու
մեր հայրենիքի, նվիրական
մեր ընտանիքների, ազգային
ու հոգեւոր սրբությունների պահպանման համար:
Սիրելինե՛ր, Մեր մաղթանքն է, որ հարատեւ եւ
ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ
առաքինության մեջ, որովհետեւ այս շնորհներն են
աղբյուրը երջանկության, ստեղծագործության
եւ կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի եւ պետության:

>>>


 

 

«ԸՆԴ ԱՌԱՋ ԵԼԻՆ ԾԵՐՔՆ ՈՍՏՈՎՔ ՁԻԹԵՆԵՕՔ ԵՒ ԶԱՍՏՈՒԱԾՈՐԴԻՆ ՓԱՌԱՒՈՐԷԻՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի՝ իբեւ Մեսիա, Երուսաղեմ հանդիսավոր մուտքի: Ծաղկազադի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության հիշատակը՝ որպես օրինակ եւ ակնարկություն համընդհանուր հարության ու փրկագործության: Այն պետք է իրականանա ապագայում, սակայն միաժամանակ արդեն իսկ իրականություն է Ղազարոսի հարությամբ: >>>



ԱՎԱԳ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ, որովհետեւ ամենամեծն ու նշանակալիցն է հիշատակվող դեպքերի կարեւորությամբ եւ խորհրդով: >>>


«ՊԱՏՎԻՐ ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ
ԲԱՐԻՔ ԳՏՆԵՍ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ

Մարտի 4: Տնտեսի կիրակի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Տնտեսի կիրակին խորհրդանշում է ողորմության գաղափարը, որն Աստծուց մարդուն տրված ստացական առաքինություններից է, նաեւ ապաշխարության խորհրդի կատարման գլխավոր պայմաններից մեկը՝ պահքի եւ աղոթքի հետ միասին: Որպես առակի եզրակացություն՝ Տերը հորդորում է անիրավ մամոնայից բարեկամներ չշահել :>>>



FLY-Ի ԶԱՏԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ FLY-ը, Գյումրի քաղքում, Էջմիածնում, Մերձավան գյուղում, Խոր Վիրապում, Աբովյանում բնակվող, շահառու ընտանիքներին անակնկալ մատուցեց: Այս ընտանիքները, ծանրաբեռնված առօրյա հոգսերով, չեն էլ կարողանում մտածել տոնական գնումների մասին: >>>


ՄԵԾ ՊԱՀՔԸ ԵՎ ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Բուն Բարեկենդանից հետո սկսվում է յոթշաբաթյա Մեծ պահքը, որն ավարտվում է Զատիկով: Այս երկարատեւ պասն ինքնամաքրման, ինքնազոհողության, զսպման ու ժուժկալության ժամանակաշրջան է: >>>


FLY-Ի ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

FLY կազմակերպությունը, հանձինս տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի, կրկին այցելեցին Գյումրի՝ շարունակելու FLY-ի մարդասիրական եւ աստվածահաճո գործը: >>>



ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Մարտի 1-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: >>>


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՎԻՐԱՊ ԵՎ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Աստծո օգնությամբ եւ թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի ու Ժաննայի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների իղձը: Նրանք ուխտագնացության մեկնեցին Լուսավորչի վիրապը, այնտեղ, ուր հազարամյակներ առաջ Արարատից իջնելով՝ Նոյը զոհասեղան էր կանգնեցրել՝ փառաբանելով Աստծուն իր եւ իր ընտանիքի փրկության համար: >>>


ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼՈՒ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Մարդկային մտավոր կարողությունների արտահայտումը սահմանափակող շրջանակների վերացումը, այլ կերպ ասած՝ ավելիին ու կատարելությանը հասնելու բոլոր ժամանակների բաղձալի ձգտումը տարբեր քաղաքակրթությունների իմաստուններին մղել է ելքեր փնտրել եւ լուծումներ գտնել: >>>


ԿՐԿՆԱԶԱՏԻԿ ԿԱՄ ՆՈՐ ԿԻՐԱԿԻ

Զատկին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ:

Հիսուս, հարությունից հետո, հաճախակի առիթներով երեւում էր աշակերտներին եւ ուրիշների: Մի օր էլ, երբ աշակերտները, հրեաներից սարսափելով, հավաքված էին, դուռ-պատուհան փակած, մի վերնատան մեջ, հանկարծ երեւաց Հիսուս: >>>


ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.
ԷՆԶԵԼՅԱ ԲՈՐԻԿՅԱՆ

Աստված բոլորին սիրով է ստեղծել, բայց մարդիկ տարբեր են իրենց աշխարհայացքով, դժվարությունները հաղթահարելու հաստատակամությամբ, ելք փնտրելու եւ թունելի վերջում լույսը տեսնելու կարողությամբ: >>>




ՈՏՆԱԼՎԱ

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնալվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ Իր աշակերտների առջեւ ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. ԺԳ 5)՝ հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով. «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. Գ 1-20): >>>



ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ
ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի եւ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի սերտ համագործակցության արտահայտությունն են ամենամյա ակցիաները՝ նվիրված մայրության տոնին: >>>


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ

2013 թվականից ի վեր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «հեռավոր բարեկամների» շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում IOCC` «Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարեգործություն» կազմակերպությունը: >>>


4 մարտի - Տնտեսի կիրակի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk