Սերն Աստծո
հանդեպ մեր
պարտքն է, որը
կարող ենք
Նրան վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ մեր սիրով:
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  
   
 
       

ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվարի 6-ին՝ Ս. Ղեւոնդյանց
քահանաների տոնի առիթով,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,
նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
տեղի ունեցավ քահանաների
շնորհաբաշխման արարողություն:
Արարողությանը ներկա էին
Հայաստանյայց Առաքելական
Սուրբ Եկեղեցու հայաստանյան
թեմերի առաջնորդները,
Մայր Աթոռի միաբանները
եւ Մայր Աթոռի կառույցներում
ու թեմերում սպասավորող
236 եկեղեցականներ:

>>>


 

 

«ԽՆԴՐԵՍՑՈՒՔ ՀԱՒԱՏՈՎ Ի ՀՕՐԷ ՎԱՍՆ ՔԱՒՈՒԹԵԱՆ ՄԵՂԱՑ ԵՒ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՅԱՆՑԱՆԱՑ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՐԱԳՅՈՒՂՈՒՄ

Մեծ Պահքի շրջանում եւս թեմակալ Առաջնորդը շարունակում է հովվական այցերով լինել գյուղական համայնքներում, մատուցել Սուրբ եւ անմահ Պատարագ՝ բարեպաշտ ժողովրդին այս կերպ հաղորդակից դարձնելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ուսուցումներին: >>>



«ՔՐԻՍՏՈՍ ՓԱՌԱՑ ԹԱԳԱՒՈՐ ԱՅՍՕՐ
ԵԿԵԱԼ ՅԸՆԾԱՅՈՒՄՆ...»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ամեն տարի փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբում է Տյառնընդառաջը՝ քառասնօրյա Հիսուսի տաճարընծայման հիշատակը: >>>


ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Սուրբ Վարդանանց հավատավոր հոգով եւ անձնազոհ ոգով, դեպի Քրիստոս ու հավերժություն իր ընթացքի մեջ, զորացել է հայոց կյանքն ու դիմակայել հետագա դարերի բազմաթիվ այլ փորձությունների: >>>



«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ` ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում:
Նույն Նժդեհը, «Հայրենիք» վերնագիրը կրող իր բանտային գրառման մեջ, հայտարարում է. «Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը եւ Բագրատունիների շինարարական մեծագործությունը»: Ո՞ւր են այստեղ Արամազդն ու Վահագնը, ո՞ւր են քրմերն ու մեհյանները: >>>


ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակվում է սոցիալ- կրթական կենտրոնի եւ «Դեպի Հայք» կազմակերպության համագործակցությունը: Մեր հայրենակից երիտասարդներն աշխարհի տարբեր ծայրերից ժամանում են հայրենիք՝ իրենց գիտելիքներն ու փորձը, կարողություններն ու հմտությունները, ուժերի ներածին չափով, ի նպաստ դնելով Հայաստանի տարբեր համայնքների ու կազմակերպությունների զարգացմանը եւ մեկնում՝ նախնյաց երկրից մի պատառ իրենց սրտում պահելով ու փայփայելով: >>>


ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում տարվա ընթացքում տասն անգամ հիշատակվող Բարեկենդան եւ մեկ անգամ էլ՝ Բուն Բարեկենդան բառերը կոնկրետ տոնի անվանումներ չեն, այլ պահոց շրջաններն ազդարարող, ինչպես նաեւ այդ ընթացքը հավասարակշռող ուրախության օրեր: Անշուշտ Բարեկենդանը կրոնական տոն չէ, սակայն այդ օրերին եկեղեցիներում երգվող շարականների նյութը վերհիշեցնում է նախամարդու՝ Ադամի երջանիկ կյանքը դրախտում՝ «ի ներկայութեան Աստուծոյ»: >>>



ՁԵԶ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ՄԵԶ ԲԱՐԻ ԶԱՏԻԿ

Փետրվարի 11-ին սոցիալ-կրթական կենտրնի աշխատակազմն ու կամավորները, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ եւ գլխավորությամբ, տոնեցին Բուն Բարեկենդանը: >>>


ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

Մարդկային հարաբերություններն առանց քրիստոնեական առողջ դաստիարակության, ավետարանական պատգամների ճշգրիտ իմացության եւ ըմբռնման, անկասկած կթերանան իրենց առաքելության եւ կոչման մեջ: >>>


ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում փետրվարի 19-ին` գիրք նվիրելու տոնի հետ զուգահեռ, անցկացվեց սեմինար-քննարկում ցերեկային կենտրոնի սաների հետ, որը կրում էր «Առակների լեզվով» խորագիրը: >>>


ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐՆ «ԱՄԵՆԱԳԵՏԻԿ»-ՈՒՄ

Սոցիալ-կրթական կենտրոնի «Ամենագետիկ» նախակրթարանի սաները շարունակում են իրենց ամենօրյա բացահայտումների եւ գիտելիքներով «զինվելու» ուղին: >>>


ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՀՔԻ ԵՎ ԶՂՋՄԱՆ
ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Փոխաբերական իմաստով անառակ որդիներ ենք ամենքս, որովհետեւ մեր կյանքի որոշ ժամանակն Աստծո հետ ենք, հետո մեղքերով հեռանում ենք եւ կրկին ետ դառնում զղջումով: Անառակ որդի է մարդկությունը, ինչպես որ կորած ոչխարի մասին առակի մեջ է ակնարկվում (Մատթ. 18.12-14, Ղուկ. 15.3-7): >>>



ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008 թվականից սկսյալ, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ գրքի տոն: Օրվա խորհրդով, պատանի դպրոցականներին շնորհավորելու, գիրք նվիրելու եւ նրանց հետ զրուցելու նպատակով սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներն ու կամավորներն այցելեցին Գյումրու թիվ 6 եւ թիվ 9 հիմնական դպրոցներ եւ հանդիպեցին միջին դասարանների աշակերտների հետ: >>>



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ հատորը` «Քարոզներ եւ խոսքեր» վերնագրով` նվիրված Հայոց 130-րդ Հովվապետի ծննդյան 110-ամյակին: >>>


ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Գերաշնորհ Սրբազան Հայր եւ արժանապատիվ Տեր Հայրեր.

Որդիական սիրով շնորհավորում ենք ձեզ՝ Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով, Քրիստոսի ողջախոհ սպասավորներիդ ցանկանում անսայթաք ու անստվեր ընթացք՝ ձեր աստվածահաճ եւ ազնիվ առաքելության մեջ: >>>


Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմերը ցավակցում են «Ս. Յոթվերք»-ի գլխավոր խմբագիր Մարիամ Վարդանյանին՝ եղբոր կնոջ՝ Օլգա Բորմինսկայա-Վարդանյանի անժամանակ մահվան տխուր առիթով եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը Վարդանյան ընտանիքի սգակիր անդամներին, հարազատներին ու բարեկամներին:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


4 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk