Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք մը...
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (217), հունվար 2018 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:


Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության
տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու
հայացքները բեթղեհեմյան աստղալույսով
ուղղվում են դեպի մսուրը,
որտեղ Աստծո Միածին Որդին
ծնվեց եւ աշխարհ եկավ մեր փրկության
համար: Այսօր համախմբված
եկեղեցիներում՝
օրհնաբանում ենք նորածին Փրկչին,
փառավորում երկնավոր Արքային՝ ասելով.
«Փառք հրաշափառ ծննդեան Քո, Տէր»:
Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք
գործեց աշխարհ:

>>>


 

 

«ԱՒԵՏԱՐԱՆԵՄ ՁԵԶ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ՄԵՐ,
ՈՐ ԵՂԻՑԻ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ

Այո, անմահ ու հավիտենական Աստված, Իր անճառելի ու անիմանալի բարձրությունից խոնարհվելով, մարմնանում է, մարդանում, վերցնում հողեղեն մարդկային բնությունը, եւ դա միայն նրա համար, որ կավակերտ արարածը՝ մարդը, հնարավորություն ստանա վերստին աստվածանալ, այսինքն՝ ոչ թե մարդկային բնությունը պիտի վերածվի, փոխակերպվի աստվածային անքննելի ու անճանաչելի Էության, ոչ թե մարդն Արարիչ Աստծո ամենագիտությամբ պիտի օժտվի՝ Աստված դառնա, այլ նա, ըստ աստվածային օրենքների կենցաղավարելո, պետք է վերագտնի իր աստվածանմանությունը եւ նորոգի իր աստվածային պատկերը: >>>



«ԱՒԵՏԱՒՈՐ ՀՐԵՇՏԱԿՆ ԱՒԵՏԱՐԱՆԷՐ
ԶԾՆԵԱԼ ՓՐԿԻՉՆ Ի ՍՐԲՈՅ ԿՈՒՍԷՆ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՓՈՔՐԱՇԵՆՈՒՄ

Հունվարի 21-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հովվական հերթական այցով, եղավ Մարմաշեն համայնքի Փոքրաշեն գյուղում, ուր եւ մատուցեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ: >>>


ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ՏՅԱՌՆ ՄԵՐՈ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

Առաքելահաստատ Հայոց Եկեղեցին Աստվածահայտնության ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, անշարժ կերպով նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Տոնացույցում այդ օրը հիշատակվում է որպես թլփատության տոն թերեւս այն պատճառով, որ, հրեական օրենքի համաձայն, թլփատության արարողության առիթով էր անվանակոչություն կատարվում: Այդ սովորույթը գալիս էր դեռեւս հնուց: >>>



ՆՌՆՕՐՀՆԵՔ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Արդեն չորրորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ, Հայոց Եկեղեցու աստվածապաշտական համակարգում հաստատվել է եւս մի բարեպաշտական արարողություն՝ նռնօրհնեքը, որը կատարվում է հայոց բոլոր եկեղեցիներում տարեմուտի գիշերը՝ գոհաբանական մաղթանքից հետո: >>>


«ԿԱՏԱՐԻՉ ԽՆԴՐՒԱԾԱՑ, ԼՍՕՂ ԱՂՕԹԻՑ,
ԱՐԱԳԱՀԱՍ ՍՈՒՐԲԴ ՍԱՐԳԻՍ...»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Սուրբ Սարգիսը հայոց կողմից սիրելի եւ մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է, ծննդով Կեսարիայից: Հին Օրենքի վերջին եւ Նոր Օրենքի առաջին Սուրբ Հովհաննես Կարապետից հետո, իբրեւ նշանավոր սուրբ, ոգեկոչվում է Ս. Սարգսի տոնը: >>>


ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ

Առաջավորացը Գրիգոր Լուսավորչի սահմանած առաջին պահքն է: Երբ վերջինս, Խոր Վիրապից դուրս գալուց հետո, գնում է հայոց այն ժամանակվա մայրաքաղաք Վաղարշապատ, նրան ընդառաջ են գալիս հայոց Տրդատ թագավորը, արքունիքն ու ժողովուրդը: Սուրբը վաթսուն օր քարոզում է մարդկանց Ավետարանի խոսքը, բացատրում Հին եւ Նոր Կտակարանների ճշմարտությունները, ապա ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք: >>>



ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Հունվարի 23-ին սոցիալ-կրթական կենտրոնում ամփոփվեց 2017 թվականի մասնագիտական ուսուցման ծրագիրը, որն իրականացվել է «Դի-վի-վի ինթերնեյշնալ» կազմակերպության աջակցությամբ: Հանդիսավոր արարողությունն իր ներկայությամբ պատվեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաեւ «Դի-վի-վի ինթերնեյշնալ» կազմակերպության տնօրեն Լուսինե Խառատյանը: >>>


ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հոգու բանալին սերն է, իսկ երբ այդ հոգին խոցված է, վիրավոր, սերը պետք է պարուրվի անսահման հոգատարությամբ, անմնացորդ նվիրումով եւ պարզ ու մարդկային ջերմությամբ: Սոցիալ-կրթական կենտրոնի շահառուները տարբեր են թե՛ տարիքային ու բարոյահոգեբանական առանձնահատկություններով եւ թե՛ խնդիրներով, որոնք նրանց կենտրոն են բերել: Տարբեր են նաեւ մոտեցումները նրանցից յուրաքանչյուրի հանդեպ: >>>


ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆԵՐՈՒԺՆ
Ի ՆՊԱՍՏ ՍԿԿ-Ի

Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Նառա Մելքոնյանի եւ Անի Մկրտչյանի հնգամսյա ջանքերը մոտենում են սպասված ավարտին. «Interdiac»-ի կողմից կազմակերպված «Գիտելիքներ եւ հմտություններ համայնքի հզորացման եւ մասնակցության համար» կիսամյակային դասընթացին մասնակցելու շնորհիվ եվրոպական առաջատար համալսարանի փորձն ու նորարարական մոտեցումները, սոցիալական դիակոնիայի ոլորտում, կդառնան կենտրոնի աշխատանքների կազմակերպման ուղեցույցներից մեկը: >>>


ԿԱՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

2017 թվականի սեպտեմբերից սոցիալ-կրթական կենտրոնում մեկնարկեց կարի ուսուցման մասնագիտական դասընթացը՝ հնարավորություն ընձեռելով գործազուրկ կանանց եւ աղջիկներին ձեռք բերել համապատասխան հմտություններ եւ գիտելիքներ՝ հետագայում աշխատանք գտնելու կամ ինքնազբաղվածություն ապահովելու նպատակով: >>>


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2017-Ի ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Սոցիալ-կրթական կենտրոնում, 2017 թվականի ընթացքում, մեծաթիվ գործազուրկ անձինք մասնակցեցին մասնագիտական դասընթացների, որոնք իրականացվեցին ԵՀ «Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: >>>



ԻՆՉՈՒ ԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ
ՆՇՈՒՄ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Հին եւ նոր տոմարներ արտահայտությունը լսում ենք հատկապես Ամանորի օրերին, երբ խոսվում է Նոր տարին նաեւ հին տոմարով դիմավորելու մասին: Ի՞նչ են հին եւ նոր տոմարները: Նոր տարին հունվարի 1-ին սկսեց տոնվել Ն.Ք. 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տոմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար: >>>



ԵՍ ՄԵՆԱԿ ՉԵՄ

Միայնակ, անժառանգ թոշակառու կին եմ, հաճախում եմ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն: Շրջապատված եմ բարի, հոգատար եւ ուշադիր մարդկանցով, ինչպիսիք են սոցիալական ուղղության պատասխանատու Լուսիկ Մուրադյանը, սոցիալական աշխատողներն ու կամավորները: >>>


ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շարունակվում է Շիրակի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության ուսանողների ուսումնական պրակտիկան սոցիալ-կրթական կենտրոնում: Դեկտեմբերի 14-ին երեխաների համար կազմակերպված հերթական դասը վերաբերում էր անձնական հիգիենայի պահպանման կանոններին: >>>


Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Սուրբ Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմերը, ՔԴԿ-ի ուսուցիչները, ինչպես նաեւ հավատացյալ ժողովուրդը ցավակցում են Տ. Հովնան եպս. Հակոբյանին, Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանին, Տ. Մակար վրդ. Հակոբյանին, Տ. Վարագ քհն. Հակոբյանին՝ հորեղբոր եւ եղբոր՝ Սերոժ Հակոբյանի մահվան տխուր առիթով եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը ընտանիքի սգակիր անդամներին, հարազատներին ու բարեկամներին:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


1 հունվարի - Տարեմուտ: Կաղանդ: Առաջնորդանսիտ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց Հայրապետական մաղթանք: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk