Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (216), դեկտեմբեր 2017 թ.  
   
 
       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ հավատակից քույրեր եւ եղբայրներ.

Մենք կրկին կանգնած ենք պատմության
ու ժամանակի այն ճամփաբաժանին,
երբ հրաժեշտ ենք տալու հին տարուն
եւ դիմավորելու ենք նոր՝ 2018 թվականը,
որը, միաձույլ Աստվածահայտնությանը,
իջնելու է հուսո բարձունքներից
եւ իր հետ մեր օջախներ է բերելու
մեր հոգիների Փրկչի Սուրբ Ծննդյան
եւ հրաշափառ Հայտնության մեծ ավետիսը:
Հուսառատ հոգով հայրական օրհնություն ենք
հղում մեր բարեպաշտ ու հավատավոր
ժողովրդին՝ մաղթելով, որ նախախնամողն
Աստված միշտ զորավիգ մնա ձեզ
ու ձեր ընտանեկան հարկերին:
>>>


 

 

«ՇՆՈՐՀԵԱ ԵՒ ԱՅԺՄ ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑՍ Ի ՔԵԶ
ԵՒ ԿԱՏԱՐԵԱ Ի ԲԱՐԻ ԶԽՆԴՐՈՒԱԾՍ ՄԵՐ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԿԱՐՄՐԱՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին մարդաշատ էր Աշոցք համայնքի Կարմրավան գյուղի հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը, ուր, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգին մասնակցում էին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը եւ Արարատ սրկ. Սարգսյանը: >>>



ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵՑ ՏԻՐԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: Հայոց Եկեղեցու հիմնադիր Առաքյալների տոնը մեծ շուքով նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: >>>


ԴՊՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Ստեփաննոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաեւ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Սբ. Ստեփաննոսը, ի սեր Քրիստոսի, առաջին նահատակն ու մարտիրոսը դարձավ եւ հարթեց նահատակության ու մարտիրոսության ճանապարհը՝ իր անձով ու կյանքով եւ քաջության անօրինակ դրսեւորումով նախանշելով նահատակության հաղթական ուղին: >>>



ԽՈՒՆԿ, ՄՇՏԱՀՈՒՆՉ ԱՂՈԹՔ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ]

7 դեկտեմբերի 1988… ընդամենը յոթը վայրկյան: Սակայն չդիմացավ, ծնկեց յոթը եկեղեցիների քաղաքը: Արդեն քսանիններորդ անգամ Գյումրիում հարգեցին ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: >>>


«ԱՐԴ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՔԵԶ ՈՒՆԻՄՔ, ՈՐՔ ԱՍՏ
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՏԻԵԶԵՐՍ ՍՈՒՐԲՔ ԻՑԵՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետն ինչպես ասորիների, այնպես էլ հայերի կողմից մեծապես սիրված ու պատվելի սրբերից է: Նա Նիկիայի առաջին տիեզերաժողովի մասնակից 318 հայրապետներից է եւ, ըստ ավանդության, մեծ հարգանք էր վայելում Կոստանդիանոս Մեծ Կայսեր ու ժողովականների մոտ՝ նախանձախնդրությամբ պաշտպանելով քրիստոնեական ուղղափառությունն Արիոսի եւ արիոսականների մոլար դավանությունից: >>>


«ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ»
ԱՄՓՈՓՎԵՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Դեկտեմբերի 6-ին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն ամփոփեց գործունեության մեկ տարին: Հավատարիմ մնալով քաղաքը տնակներից ազատելու առաքելությանը՝ հիմնադրամն ամբողջ տարվա ընթացքում լուծեց քսանյոթ ընտանիքի կեցության խնդիրը: Մեկ տարում մշակվել է Գյումրու տնակային հասցեների բազա, կատարվել տեղեկությունների ճշգրտումներ, տվյալների թարմացում: Ամփոփելով տարին՝ հոգաբարձուների խորհրդի անդամները նշեցին, որ շատ անելիքներ դեռ առջեւում են: >>>



«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ» ՄՐՑՈՒՅԹԻ
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄՈՏ

Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ եւ ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների եւ դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թվականի մրցանակաբաշխությունը: >>>


ՍԵՄԻՆԱՐ ՍՈՑԻԱԼ- ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «Հոգեւոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակում, հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից, դեկտեմբերի 1-ին սոցիալ-կրթական կենտրոնում անցկացվեց սեմինար՝ ընտանեկան բռնության արդի եւ խնդրահարույց թեմայով: Բացման խոսքով հանդես եկան Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: >>>


ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐԸ

Մարիամ Հակոբյանը սոցիալ-կրթական կենտրոնում իր կամավորական աշխատանքն է ծավալում 2017 թվականի սեպտեմբերից: Նա պարտաճանաչ է, աշխատասեր, սիրով է աշխատում երեխաների հետ՝ «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնում եւ «Ամենագետիկ» նախակրթարանում դասավանդելով անգլերեն: Կենտրոնի գրադարանում եւս Մարիամն ունի իր կամավորական ներդրումը. օգնում է դասավորել եւ առանձնացնել գրքերը՝ ըստ գրական ժանրերի: >>>



ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 26-ին սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանը լիքն էր ընթերցասեր երեխաներով. տարվա ավարտը նշվում էր ամանորյա ընթերցանությամբ: Դպրոցականները նախապես էին պատրաստվել, քանի որ այս անգամ հենց իրենք էին ընթերցելու իրենց հասակակիցների համար: >>>



ԳԱԼԴ ԲԱՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ

Ամանորը եւ Սուրբ Ծնունդը հոգում ունեցած հեքիաթների արթնացման ժամանակն է: Յուրաքանչյուրի հոգու խորքում սպասումներ են ծնվում` նորի, ապագայի, երազանքների, հրաշքի… Այս չքնաղ տոներին մենք ոչ միայն սպասում ենք մեր իղձերի իրականացմանը, այլ նաեւ փորձում կյանքի կոչել մեզ շրջապատողների ամանորյա ցանկությունները: >>>



ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՆՔ 2017 ԹՎԱԿԱՆԸ

Տարիքի հետ ավելանում է ուշադրության պակասի զգացումը. տարեցներն իրենց առավել միայնակ եւ ընկճված են զգում՝ հոգածության ու ջերմության կարիք ունենալով: Տատիկներին ու պապիկներին սիրով շրջապատելը, նրանց օրը տոն դարձնելն արդեն տասը տարի է, ինչ սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղության գործունեության կարեւորագույն մասն է կազմում: >>>



ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ ՀԱՄԱՆՈՒՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 22-ը տոնական էր սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» նախակրթարանի սաների համար. այդ օրը նրանց տարեմուտի հանդեսն էր: >>>


ՏԱՐՎԱ «ԱՄԵՆԱ»-ՆԵՐԸ

Տարվա ավարտը ոչ միայն հանդիսությունների եւ տոնակատարությունների, այլեւ հաշվետու ժամանակահատված է: Սոցիալ-կրթական կենտրոնի «Ցերեկային կենտրոն» ծրագրի շահառու սաներն արդեն երկրորդ Ամանորն են դիմավորում կենտրոնում: Այս անգամ փորձ էր արվել տոնական հանդիպումը դարձնել նաեւ յուրատեսակ հաշվետվություն՝ ամփոփելով ողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքն ու հիշարժան իրադարձությունները, միասին ապրած տխուր եւ ուրախ պահերը: >>>


ԹՌԻՉՔԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ

Մեծանուն ազնվականը տարվեց բազեի որսով: Մի անգամ նրա մոտ ծառայող որսորդն անտառից բազեի փոքր ձագ բերեց: Դուքսը մեծացրեց ձագուկին եւ տվեց որսապետին, որպեսզի վարժեցնի նրան: Թռչունը մեծացավ, ուժեղ ու գեղեցիկ բազե դարձավ: Միայն թե ոչ ոք նրան երկնքում չէր տեսել: Նա ողջ օրն անցկացնում էր այն ճյուղին նստած, որի վրա հայտնվել էր դեռեւս ձագուկ ժամանակ :>>>


ՆՎԵՐՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Քաջածանոթ լինելով սոցիալ-կրթական կենտրոնի գործունեությանը՝ «Լենտեքս» ընկերության տնօրինությունը ցանկություն հայտնեց ինչ-որ կերպ մասնակից լինել կենտրոնի շահառու երեխաների սոցիալական պայմանների բարելավմանը: >>>


 

ՈՒՍ-ՈՒՍԻ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է, ովքեր գործում են հանուն տնտեսական եւ սոցիալական զարգացման: >>>


ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Գերաշնորհ Սրբազան Հայր.

Ծննդյան տարեդարձն առիթ ունենալով՝ մեր անկեղծ աղոթքն ենք առաքում առ Ամենակարող ու Ամենատես Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ, Իր գթառատ ու սիրով առլեցուն Հոգու կենարար շողերի տակ, պահի-պահպանի եւ Իր շնորհառատ օրհնությամբ հավելի Ձեր ուժն ու կորովը: >>>


2 դեկտեմբերի - Տոն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk