Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն, ըլլալու համար սակայն միացում, գէթ
մօտեցում մը
Աստուծոյ:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (214), Հոկտեմբեր 2017 թ.  
   
 
       

«ՆԱՅԵԱ ՅԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ ՄԵՐ ԵՒ ՈՒՍՈ ՄԵԶ ԱՌՆԵԼ
ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՁՈՐԱՇԵՆՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին մարդաշատ էր Աշոցք համայնքի Ձորաշեն գյուղի հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը, ուր, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ
Առաջնորդ Տ. Միքայել
եպս. Աջապահյանի, մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ,
որին մասնակցում էր Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ
Տ. Հարություն
քհն. Պետրոսյանը
:: >>>


 

 

ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑՈՒՄ ՆՈՐՈՎԻ Է
ԿԵՐՏՎԵԼ ՀԻՆ ԳՅՈՒՄՐԻՆ

Հոկտեմբերի 18-ին Գյումրիում պաշտոնապես շահագործման հանձնվեց, ամբողջովին վերանորոգված, Ռուսթավելու անվան փողոցը, որն այսօր ներկայանում է իր գեղեցիկ ավանդույթներով, ճարտարապետական ինքնատիպ լուծումներով: >>>



ԲԱՑՎԵՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ
«ՃՌՃՌԱՆ» ԳՐԱՏՈՒՆԸ

Հոկտեմբերի 14-ը Գյումրի քաղաքում մի նոր ուրախության լույս վառեց` համընկնելով Սրբոց Թարգմանչաց տոնի հետ: >>>


 

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ «ՆՎԻՐՈՒՄ»-Ը ՀՆՉԵՑ
ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ եւ «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 28-ի երեկոյան, Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթվերք մայր եկեղեցում տեղի ունեցավ, համաշխարհային հռչակ ունեցող, հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը՝ «Նվիրում» խորագրով: >>>



ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ Է, ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼԸ՝
ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

Հոկտեմբերի 13-ին գերմանացի բարերարների պատվիրակությունը, Անդրեաս Գրիսի գլխավորությամբ, այցելեց Շիրակի թեմ: Արդյունավետ եւ բազմամյա համագործակցության ընթացքում պարբերաբար կատարվող այցերը, հաշվետվությունների եւ իրականացված գործունեության ամփոփման համար, կարեւոր եւ նշանակալի իրադարձություն են: >>>


«ԽԱՉՆ Ի ՆԱԽՆՈՒՄՆ ԵՐԵՒԵՑԱՒ, ԾԱՂԿԵԱԼ Ի
ԴՐԱԽՏՆ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՆԿ…»
ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Բովանդակ մարդկությունը, սկսած Ադամից, մեղքի պատճառով խոտորվել էր ճշմարիտ ճանապարհից: Ուստի պետք է Աստված խոնարհվեր, որպեսզի մարդը բարձրանար: Այլ խոսքով՝ Քրիստոս՝ երկրորդ Ադամը, երկնքից իջավ երկիր, որպեսզի Իր Խաչով մեր անկյալ բնությունը բարձրացնի երկինք: Քրիստոսի մեսիական առաքելությունն իր լրումին հասավ Խաչի վրա քահանայապետաբար պատարագվելով: >>>


ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հոկտեմբերի 16-ին սոցիալ- կրթական կենտրոնը հյուրընկալեց «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան, Միջին Արեւելքի տարածաշրջանային, Պաղեստինի եւ Հորդանանի գրասենյակների տնօրեններին: >>>



ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ

Հոկտեմբերի 19-ին սոցիալ- կրթական կենտրոնը բացել էր իր հյուրընկալ դռները Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի տնօրեն Կ. Նազարյանի եւ «Եվրադիակոնիա» եկեղեցական ու քրիստոնեական կազմակերպությունների միջազգային ցանցի ներկայացուցիչների առջեւ: >>>


ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Բոլոր ժամանակներում Աստված յուրաքանչյուր սերնդի մեջ Իր զորությունը ցույց է տալիս նյութական առարկաների միջոցով: Ճիշտ այդպես էլ աստվածային զորությունը խորհրդաբար բնակվում է նաեւ Խաչի մեջ: Հիրավի նրան մերձենալով ու նրան հայելով՝ անմիջապես երկինք ենք բարձրանում: Մենք Խաչը դիտում ենք որպես Ամենակալի ներկայության մի վայր, Տիրոջ սրբարան եւ Աստծո տնօրինական խորհուրդների շտեմարան: >>>


ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՅ ՈՒԽՏԱՎՈՐ, ԵՐԱՆԻ ՔԵԶ,
ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐ»

Հոկտեմբերի 14-ին ՔԴՔԿ-ի մի խումբ ուսուցիչներ, Տ. Նշան քհն. Պանֆյորովի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեցին Հաղարծին եւ Գոշավանք, որոնք համարվում են Հայաստանում ուխտագնացության հիմնական սրբավայրերը: >>>



ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՀԵՏ

Հոկտեմբեր ամսից ՍԿԿ ցերեկային կենտրոնի սաների հոգեւոր դաստիարակության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սարկավագ Ռոման Փանիկյանը: >>>


 

ԲԱՑՎԵՑ ԿԱՐԻ ՆՈՐ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ

Հոկտեմբերի 4-ին սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ կարի արհեստանոցի բացման արարողությունը, որը կյանքի է կոչվել ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի, «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան» կազմակերպության եւ սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով: >>>



ՄԵԾ ՊԱՐԳԵՎԸ

Բարեկամներից մեկն ուսուցչին մի մուրհակ տվեց, որպեսզի դրանով իր չքավոր աշակերտներից մեկին, Կաղանդի առիթով, կոշիկ գնի: Թաղն աղքատ էր, ու բոլոր աշակերտներն էլ կոշիկի կարիք ունեին: Հետեւաբար ուսուցիչը խորհեց վիճակահանությամբ որոշել, թե ո՞ւմ պետք է տալ կոշիկը: >>>



ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Միրզոյանների ընտանիքի եռյակ երեխաների ծնունդը չէր կարող անտարբեր թողնել ՍԿԿ սոցիալական ուղղության աշխատակիցներին: Գյումրու հիվանդանոցների, ծերանոցների եւ Սբ. Միքայել Հրեշտակապետ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի ուղեկցությամբ սոցիալական ուղղության պատասխանատու Լուսիկ Մուրադյանն ու սոցիալական աշխատողներն այցելեցին ծննդատուն՝ իրենց աջակցությունը հայտնելու տնակում բնակվող բազմազավակ ընտանիքին: >>>


ՆՇՎԵՑ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Սոցիալ-կրթական կենտրոնի եւ Շիրակի մարզի Գետք համայնքի միջնակարգ դպրոցի երկարամյա համագործակցության արդյունքը մեծաթիվ հաջողված միջոցառումներն են: Հերթականը նվիրված էր Տարեցների միջազգային օրվան: >>>


ՄԱՀԱԶԴ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, առաջնորդարանի աշխատակիցները խոր վշտով ցավակցում են Սամվել Ներսիսյանին սիրելի մոր՝ Էմմա Ներսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ եւ հայցում Հայր Աստծո բարեգթությունը՝ նրան երկնային արքայության արժանացնելու, իսկ վշտացյալ ընտանիքին մխիթարելու համար:


Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, առաջնորդարանի աշխատակազմը, ինչպես նաեւ մտերիմները ցավակցում են Լենա եւ Արմինե Մարգարյաններին սիրելի տատիկի՝ Հասմիկ Աղաբաբյանի մահվան տխուր առիթով եւ հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ընտանիքի անդամներին:
Հիշատակն արդարույն օրհնությամբ եղիցի:


1 հոկտեմբերի - Տոն Վարագա Ս. Խաչի: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk