Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր եւ մարդը կը բարձրացնէ երկինք...
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (213), Սեպտեմբեր 2017 թ.  
   
 
       

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ, ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԵՎ ՆՈՐ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունն ենք
բերում ԲՈՒՀ-երի եւ դպրոցների
պատասխանատուներին, դասախոսներին
եւ մանկավարժներին,
ուսանող եւ դպրոցական Մեր
զավակներին՝ գիտելիքի, գրի,
դպրության օրվա եւ նոր ուսումնական
տարվա առիթով:
Սքանչելի եւ մեծ խորհուրդ ունի
գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը:
Մեր ժողովուրդը դարերի ընթացքում,
անգամ՝ աղետալի ժամանակներում,
արժեւորել է ուսումը, վառ պահել
իմացության սերը եւ իր կրթօջախների
լույսը: Արդարեւ՝ ուսյալ եւ կիրթ
հասարակությունն է ընդունակ
բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ
գտնել իր առջեւ կանգնած խնդիրներին
եւ իրականություն դարձնել
առաջընթացի իր տեսիլքները:
Սքանչելի եւ մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու
դպրությանը նվիրված օրը: Մեր ժողովուրդը
դարերի ընթացքում, անգամ՝ աղետալի
ժամանակներում, արժեւորել է ուսումը, վառ
պահել իմացության սերը եւ իր կրթօջախների
լույսը: Արդարեւ՝ ուսյալ եւ կիրթ
հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջեւ
կանգնած խնդիրներին եւ իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները: >>>


 

«ԹԱԳԱՒՈՐ ԵՐԿՆԱՒՈՐ, ԶԵԿԵՂԵՑԻ ՔՈ ԱՆՇԱՐԺ ՊԱՀԵԱ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍԻԴՆԵՅԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ

Ավստալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի Առաջնորդ, Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի Հայրապետական Պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի հրավերով, օգոստոսի 14-ից սեպտեմբերի 16-ը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն անցկացրեց Ավստրալիայում: >>>



«ԵՒ ՄԵՔ ՄԻԱԲԱՆ ԳՈՉԵՍՑՈՒՔ՝ ՅԻՇԵԱ ԶՄԵԶ ՏԷՐ, ՅՈՐԺԱՄ
ԳԱՍ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՄԲ ՔՈՎ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԲԱՆԴԻՎԱՆՈՒՄ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը սեպտեմբերի 24-ին հերթական հովվական այցը կատարեց Ամասիա համայնքի հնագույն գյուղերից մեկը՝ Բանդիվան (նախկինում՝ Պենտեվան), որ գտնվում է Ամասիայից արեւելք, իսկ Գյումրիից՝ հյուսիս-արեւմուտք: >>>


 

«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ՝ ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում:

Մինչդեռ քրիստոնեությամբ հայրենասիրական զգացումը չի թուլանում, ինչպես կցանկանային տեսնել ոմանք, այլ ավելի ամրանում եւ զորանում է` ճշմարիտ աստվածճանաչության միջոցով, աստվածասիրությամբ ձեռք բերված հայրենիքի իսկական արժեքի գիտակցության ամրապնդումով: >>>



«ԱՅՍՕՐ Է, ԶՈՐ ԱՐԱՐ ՏԷՐ, ԵԿԱՅՔ ՑՆԾԱՍՑՈՒՔ ԵՒ ՈՒՐԱԽ ԵՂԻՑՈՒՔ Ի ՍՄԱ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

Հայսատանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տարվա ընթացքում Խաչին նվիրված չորս տոն է նշում, որոնցից վերջինը՝ Խաչվերացը, հինգ տաղավար տոներից մեկն է եւ նշվում է սեպտեմբերի 11-17-ի միջեւ ընկած կիրակի օրը: Այս տարի այն տոնախմբվեց սեպտեմբերի 17-ին: >>>


ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՅՑԸ

«Ծերացման եւ սերունդների համերաշխության քարոզչություն Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 14-15-ը, Վրաստանի «Տնային խնամքի կոալիցիայի» գործընկերներն անցկացրին սոցիալ-կրթական կենտրոնում: >>>


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Սեպտեմբերի 12-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի ունեցավ աշուղական երգերի բարեգործական համերգ, որն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: >>>



ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ
ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

Օգոստոսի 24-ից մեկնարկեց «Երիտասարդները հանուն քրիստոնեության» ՍՀԿ կողմից ֆինանսավորվող «Ցերեկային կենտրոն» ծրագրի ամառային բակային ճամբարը: 12-15 տարեկան 25 երեխաներ իրենց ամառային հանգստի վերջին հինգ օրերն անցկացրին սոցիալ-կրթական կենտրոնում` ունենալով հագեցած, հետաքրքիր եւ բազմաբնույթ առօրյա: >>>


ՀԵՔԻԱԹԻ ԺԱՄ ԱՄԵՆԱԿՐՏՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոր ուսումնական տարին գիտելիքներ ձեռք բերելու համար լավագույն սկիզբն է ոչ միայն դպրոցականների, այլեւ նախակրթարանների սաների համար: Սոցիալ-կրթական կենտրոնի նախակրթարանների սաները հաճույքով եւ պատրաստակամորեն են ընդգրկվում ուսումնական գործընթացում, ինչը նրանց հնարավորություն է տալիս հետագայում առանց խոչընդոտների եւ հեշտությամբ վարժվել դպրոցական առօրյային: >>>


ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

Ուսումնական տարին արդեն սկսվել է, սակայն կան երեխաներ, ովքեր, չնայած իրենց սպասումներին ու երազանքներին, կցանկանային, որ սեպտեմբերի 1-ն այդպես էլ չգար: >>>



ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ

Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին մեծ շուքով տոնախմբում է Սուրբ Թարգմանիչների հիշատակը: Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչեւ 5-րդ դար Հայ Եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետեւ չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել: >>>


ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԾՆՈՒՆԴԸ

Սեպտեմբերի 8-ին բոլոր Քրիստոնյա Եկեղեցիները, անփոփոխ կերպով, տոնում են Սբ. Կույս Մարիամի «ամենօրհնյալ» ծնունդը: Նա զավակն էր բարեպաշտ ծնողներ Հովակիմի, որ սերում էր մարգարե ու թագավոր Դավթի ցեղից եւ քահանայապետ Ահարոնի ցեղի դուստր Աննայի: >>>



ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ

Նոր ուսումնական տարվա հետ, սոցիալ-կրթական կենտրոնում, մեկնարկեց «Դիմահարդարում», «Խոհարարու-թյուն» եւ «Կարի ուսուցում» դասընթացների հերթական փուլը: >>>



ՍԿԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ «ԻՆՏԵՐԴԻԱԿ»-ՈՒՄ

Մասնագիտական կարողությունների զարգացումը, շարունակական կրթության եւ միջազգային ուսուցումների միջոցով, լավագույն խթան է աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այս էր սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ Նառա Մելքոնյանի եւ Անի Մկրտչյանի Չեխիա մեկնելու հիմնական նպատակը: >>>


«ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԽՈՐԱՆ ԼՈՒՍՈՅ ԱՆՎԱՅՐԱՓԱԿ
ԱՐՓՈՅՆ ԿԵՆԱՑ…»

Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին իր տոնացույցում մեծ տեղ է հատկացրել Սբ. Մարիամ Աստվածածնին, ով, որպես Աստվածորդու առջեւ մեծագույն բարեխոս, իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Պատմական ավանդությունը վկայում է, որ Մարիամ Աստվածածնին նվիրված տոները հաստատվել են հինգերորդ դարից սկսած: >>>


3 սեպտեմբերի - Սբ. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk