Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 8 (212), Օգոստոս 2017 թ.  
   
 
       

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Օգոստոսի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
ծննդյան տարեդարձի ուրախ առիթով,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
պաշտոնավարող եպիսկոպոսները,
Մայր Աթոռի ավագ եւ կրտսեր
միաբաններն ու տարբեր
կառույցներում սպասավորող
քահանաներն այցելեցին
Հայոց Հովվապետին`  շնորհավորելու
բերկրալի առիթով եւ ստանալու
նրա օրհնությունը:  >>>

 


 

ԱՊԱՇԽԱՐԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ
ԿՐԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ԲԱՐՍԵՂ ԵԿԵՂԵՑԻՆ

Դարերի հոլովույթում՝ մայրական անսահման գթասրտությամբ, Եկեղեցին իր շուրջն է հավաքել հավատացյալ զավակներին, հոգածու գուրգուրանքով մխիթարել, հույս եւ սեր ներարկել հայորդիների սրտերում եւ հաճախ, չնայած նրանց խոտոր ու անկանոն ընթացքին, ներել է եւ կրկին իր գիրկն առել: Արդարեւ, մարդու կյանքն արժեւորվում եւ իմաստ է ձեռք բերում, երբ անհատն այդ կյանքն ապրում է Աստծո հետ: >>>



«ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ, ՈՐ ԵԿԻՐ Ի ՓՈԽՈՒՄՆ
ՄՕՐ ՔՈ ԵՒ ԿՈՒՍԻ, ՈՂՈՐՄԵԱ ՄԵԶ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսին տոնախմբում է հիշատակը հարյուրամյակներ առաջ տեղի ունեցած մի դեպքի, որ կապված է մեր Տիրոջ մոր եւ Ընդհանրական Եկեղեցու մեծագույն բարեխոս սրբերից մեկի՝ Աստվածամայր Սուրբ Կույսի, դեպի երկինք Վերափոխման հիշատակության հետ: >>>


«ՀՈՒՅՍՈՎ ՈՒՐԱԽԱՑԵ՛Ք, ՆԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԲԵՐԵՑԵ՛Ք,
ՀԱՃԱԽԱԿԻ ԱՂՈԹԵ՛Ք»

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, 2003 թվականին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց ՔԿՀ հոգեւոր ծառայության գրասենյակը, որն այսօր համալրված է յոթը հոգեւոր սպասավորներով՝ Ռուբեն Վարդապետ Զարգարյանի գլխավորությամբ: >>>



«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ` ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սկիզբը` նախորդ համարներում:

Ժողովուրդներն իրենց առաքելությունը կա՛մ ստանում են ի վերուստ, կա՛մ ձեւավորում են ինքնուրույն: Հավատացյալի համար այն ի վերուստ նախասահմանված է, իսկ անհավատի համար` հեղինակված ժողովրդի կողմից: Երկու դեպքերում էլ անիմաստ է ուղեծրից շեղվել: Հետեւաբար` պատմական եւ կրոնական առումներով, ընտրությունը կատարված է: Ուզենք, թե չուզենք, աստվածասիրությունը հայ ինքնության անօտարելի հատկությունն է` երբեմն խորքերում նիրհած, սակայն միշտ առողջ եւ կենսունակ: >>>


«ՈՂՈՐՄԵԱ ԻՆՁ ԱՍՏՈՒԱԾ ԸՍՏ ՄԵԾԻ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՔՈՒՄ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԿՐԱՇԵՆՈՒՄ

Հուլիսի 30-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հերթական հովվական այցով եղավ Ախուրյան համայնքի Կրաշեն գյուղում, որը գտնվում է Ախուրյանից 18 կմ հյուսիս-արեւմուտք, իսկ Գյումրիից՝ 25 կմ հյուսիս-արեւելք, Շիրակ լեռնաշխարհի հյուսիսային փեշերին: >>>


«ԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ,
ՈՐԻՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՄԱՔՈՒՐ ԽՂՃՈՎ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐՈՒՄ

Օգոստոսի 6-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցով եղավ Աշոցք համայնքի Փոքր Սարիար գյուղում, որը Աշոցքից քսանմեկ, իսկ Գյումրիից հիսուն կիլոմետր հյուսիս-արեւելք է: >>>



ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔԸ
ՆԱՐԵԿ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ

Օգոստոսի 20-ին պատարագում էի Սիդնեյի (Ավստրալիա) հայոց Սուրբ Հարություն եկեղեցում, երբ Գյումրիում առավոտյան 4.30 էր: Աղոթքիս մեջ խնդրեցի Տիրոջը, որ հանգստություն պարգեւի իր հավատարիմ սպասավորի` Նարեկ Սրբազանի հոգնաբեկ մարմնին: >>>


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆ

Օգոստոսի 3-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, սոցիալական աշխատողների եւ կամավորների ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեցին, Արագածոտնի մարզի Ներքին Թալին գյուղում գտնվող, Սուրբ Սարգիս մատուռ, ինչպես նաեւ այցելեցին Դաշտադեմի (Քաղենիի) տասներորդ դարի ամրոցը: >>>


ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ`
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիալ-կրթական կենտրոնում շարունակվում են, խոցելի ընտանիքների կանանց համար, կազմակերպվել մասնագիտական դասընթացներ, որոնք հնարավորություն կտան, տնակներում բնակվող, մասնագիտություն չունեցող եւ գործազուրկ, մասնակիցներին ձեռք բերել զբաղվածություն եւ ստանալ կայուն եկամուտ` շնորհիվ նոր, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող գիտելիքների ու հմտությունների: >>>


ԱՐՎԵՍՏԸ ԹԵՎԵՐ Է ՏԱԼԻՍ

Գեղեցիկն զգալու եւ գնահատելու կարողությունը երեխայի դաստիարակության կարեւոր բաղադրիչներից է: Առանց ուղղորդված եւ շարունակական աշխատանքի հնարավոր չէ անձի համակողմանի եւ ներդաշնակ ձեւավորումը: Այս էր սոցիալ-կրթական կենտրոնի ամառային ճամբարի սաների` օգոստոսի 4-ին Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահ այցի հիմնական նպատակը: >>>



ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԼԻ

Արդեն մեկուկես տարի է, ինչ Գյումրու «Տրիբունա» ֆուտբոլային ակումբի անդամները, մարզական հաջողություններին զուգահեռ, ուսանում են անգլերեն` լեզվի իմացությունը զարգացնելու բացառիկ հնարավորություն ստանալով, ձեռք բերելով խոսակցական հմտություններ, շրջագայությունների եւ մարզական հանդիպումների ընթացքում հեշտացնելով օտարերկրացիների հետ շփումն ու հաղորդակցությունը: >>>


6 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ, քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: >>>



ՄԱՏՈՒՌԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատուռը ծագել է հունարեն վկայարան բառից: Այն վաղ միջնադարում աղոթատեղի է՝ կառուցված վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա, ինչպես նաեւ նրա հիշատակին: Այսիքն՝ մատուռը Քրիստոնեական Եկեղեցու կառույց է մուտք գործել մարտիրոսների եւ վկաների գերեզմանների վրա փոքր եկեղեցիների շինությամբ: >>>



Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ Տ. ՆԱՐԵԿ ԵՊՍ. ՇԱՔԱՐՅԱՆԸ

Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատեւ ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Շաքարյանը: >>>


ՄԱՀԱԶԴ

Թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հոգեւոր դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը, առաջնորդարանի եւ ՍԿԿ-ի աշխատակիցները, ՔԴՔԿ-ի մի խումբ ուսուցիչներ, ինչպես նաեւ հավատացյալ ժողովուրդը խոր վշտով ցավակցում են Շաքարյանների սգակիր ընտանիքին՝ Հայ Եկեղեցու նվիրյալ սպասավոր Տ. Նարեկ եպս. Շաքարյանի մահվան կապակցությամբ եւ ի խորոց սրտի աղոթում, որ Աստված ընդունի նրա հոգին, դասի մեր սուրբ հայրերի շարքը:

Սիրելի՛ Սրբազան, «ծառայ բարի եւ հաւատարիմ, … մուտ յուրախութիւն Տեառն քո»:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


ԿԱՏԱՐՎԵՑ Տ. ՆԱՐԵԿ ԵՊՍ. ՇԱՔԱՐՅԱՆԻ
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 23-ին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, տեղի ունեցավ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Տ. Նարեկ եպս. Շաքարյանի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին Մայր Աթոռի միաբանները` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: >>>

 

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk