Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (210), Հունիս 2017 թ.  
   
 
       

ԲԱՑՎԵՑ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Հունիսի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք
եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ, Հառիճավանքում գործող, Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը։
Ընծայարանը վերանորոգվել եւ գործում է տեր եւ տիկին Ջերալդ եւ Փատրիսիա Թրբանճյանների (Լոս Անջելես, ԱՄՆ) ազնիվ բարերարությամբ։

>>>

 


 

«ՈՐ ՀԱՍՏԱՏԵՑԵՐ ԲԱՆԻՒ ԶԵԿԵՂԵՑԻ ՔՈ,
ՔՐԻՍՏՈՍ Ի ՎԵՐԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՎԻՄԻ…»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԲԱՆԴԻՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Շիրակի տարածաշրջանը, հատկապես վերջին տարիներին, բնութագրվում է պաշտամունքային կառույցների՝ եկեղեցիների, մատուռների, հոգեւոր կենտրոնների կառուցման քանակական եւ տարածքային լայն ընդգրկմամբ։ >>>

 



«ԵՒ ԶԱՆԳԱԿՆԵՐՆ ԵՆ ԲՈՄԲԻՒՆ, ԵՒ ԵՐԳՆ Է
ՄԻՇՏ ՅԱՂԹՈՒԹԻՒՆ…»
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ ՕԾՎԵՑ ԿՐԱՍԱՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԸ

Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում, Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում։ Հայաստանում զանգի մասին առաջին հիշատակությունը կապված է զանգ օրհնելու կանոնի հետ, որը պատկանում է 5-րդ դարի Հայոց Կաթողիկոս եւ իմաստասեր Հովհան Մանդակունուն։ >>>



«ԶԳԱԼՈՒՍՏ ՀՈԳՒՈՅՆ ՕՐՀՆԵՍՑՈՒՔ, ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ
ՕՐՀՆԵՍՑՈՒՔ ԶԳԱԼՈՒՍՏ»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Սուրբ Զատկից հիսուն օր անց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենանշանակալից տոներից մեկը՝ Հոգեգալուստը. ինչպես Ս. Հովհան Ոսկեբերանն է ասում. «Սուրբ Հոգին, այս նշանավոր տոնին, իջավ, որպեսզի Խաչելության ժամանակ Նրա անարգանքը տեսնողները տեսնեն եւ Նրա փառքը»։ >>>



ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ-
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԺՈՂՈՎԸ

Հունիսի 6-8-ը, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական- ներկայացուցչական 6-րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում եւ Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, Հայաստանի եւ Սփյուռքի թեմերի առաջնորդներ եւ Հայրապետական պատվիրակներ, առաջնորդական տեղապահներ, Նվիրապետական Աթոռների, Հայրապետական պատվիրակությունների ու աշխարհասփյուռ թեմերի հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ։ >>>


ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ

Հունիսի 24-ին՝ Ս. Ներսես Մեծ Հայրապետի եւ Խադ եպիսկոպոսի հիշատակի ոգեկոչման ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գյումրու տուն-ինտերնատում։ >>>


«ՀՌԻՓՍԻՄԵ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ…»
ՈւԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Սուրբ Հռիփսիմյանք իրենց ողջ կյանքը նվիրեցին Տիրոջ սիրուն ու հավատքին, քանի որ ունեին այն բարձր գիտակցությունը, թե Տիրոջ ամենամեծ պարգեւը՝ հոգին, անմահ է, եւ կյանքի այս երկրավոր, մարմնավոր ու փոքրիկ շրջանը չի կարելի փոխարինել հավերժության ու անմահի հետ։  >>>



«ԱՊԱՇԽԱՐԵՑԵՔ, ԶԻ ՄՈՏԵՑԵԼ Է ԱՍՏԾՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԼԵՌՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ավետարանական այս սեղմ տողերից տեղեկանում ենք, որ Հովհաննեսը՝ Աստծո ծառան, եկել էր վկայելու Լույսի մասին։ Նրա ծնողները՝ Զաքարիան եւ Եղիսաբեթը, արդար էին եւ անխոտոր ընթանում էին Տիրոջ պատվիրանների ու օրենքների մատնանշած ճանապարհով։ >>>


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԲՋՆԻ

Հունիսի 19-ին Ս. Հակոբ եկեղեցու մի խումբ հավատացյալներ, Տ. Վարուժան քհն. Տերտերյանի օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության։ >>>


 

ԲԱՑ ԴԱՍ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար ամեն նոր օրն ավելին սովորելու, կարեւորն ու հետաքրքիրը բացահայտելու, ուսանելու հրաշալի առիթ է։ >>>


ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Գյումրու տնակներում բնակվող, անօթեւանի կարգավիճակ ունեցող, սոցիալապես խոցելի, մասնագիտություն չունեցող եւ գործազուրկ ընտանիքների մի խումբ տնային տնտեսուհիներ են մասնակցում, սոցիալ-կրթական կենտրոնի կազմակերպած, «Վարսահարդարում», «Դիմահարդարում» եւ «Թխվածքների պատրաստում ու ձեւավորում» խորագրերով հերթական մասնագիտական դասընթացներին, որոնք մեկնարկել են հունիսի 1-ից եւ նպատակ ունեն խոցելի ընտանիքների կանանց աջակցել՝ մասնագիտություն ձեռք բերելու եւ, գիտելիքների, հնարավորությունների ու ներուժի զարգացման շնորհիվ, զբաղվածություն, կայուն եկամուտ ունենալու հարցում։ >>>



ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Սոցիալ-կրթական կենտրոնը շարունակում է աջակցել իր կամավորներին՝ մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով նրանց ձեռք բերել հմտությունների զարգացման հնարավորություն եւ աշխատանքային փորձ։ >>>



ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ, ՀԱՅ ՈԽՏԱՎՈՐ

Մարդ արարածն ուխտավոր է։ Ուխտավորությունը մարդու կարողությունն է՝ առաջանալու դեպի սուրբ վայրեր, իր անձի համար ապահովելու մի հոգեւոր շահ, հոգու վերագտնում։ Այս ի մտի ունենալով՝ հունիսի 17-ին, Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից տոնի ուրախ առիթով, ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, Ռիմա Բարինյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, ուխտի մեկնեցինք Խորվիրապ, ուր տասներեք տարի, մարդկանցից մերժված ու հալածված, մնաց մեր հավատի հայրը եւ իր ներկայությամբ բանտը դարձրեց առ Աստված հավատքի վկայարան։ >>>



ՎԱՐԴԱՎԱՌ ԿԱՄ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով տոնը կոչվում է Վարդավառ։ Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Տերը, նախքան Իր պայծառակերպվելը, Իր մեջ պահում էր Աստվածության պայծառությունը։ Վարդը փշերով է լինում, այդպես էլ մեր տերը հրեաների մեջ երեւաց, ովքեր էլ, որպես փշեր, խաչեցին Նրան։ >>>


ՏԱՐԵՑՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Կյանքում յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելի է, եթե կողքիդ ունես աջակից ու հավատացող։ >>>


ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ 2017

Ամառվա շոգին երեխաներին ուրախ ու անմոռանալի օրեր պարգեւելու իր ավանդությամբ՝ սոցիալ-կրթական կենտրոնը, հունիսի 15-ին, ազդարարեց բակային ճամբարի մեկնարկը։ 8-12 տարեկան երեխաների համար նախատեսված ճամբարում աշխատակիցների եւ կամավորների նախաձեռնողականությունն ու պատրաստվածությունն ուղղված է ճամբարային օրը, յուրաքանչյուր երեխայի համար, հետաքրքիր եւ հագեցած դարձնելուն։ >>>



ՕՐԻԳԱՄԻՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԻՍ

Մայիսի 11-ին Շիրակի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի տարրական կրթության եւ մեթոդիկայի 2-րդ կուրսի ուսանողներն այցելեցին սոցիալ-կրթական կենտրոն։ «Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում՝ նրանք, ցերեկային կենտրոնի սաների հետ, անցկացրին «Օրիգամի» (թղթով մոդելների ստեղծում) թեմայով բաց դաս-պարապմունք։ >>>


4 հունիսի - Հոգեգալուստ, Պենտեկոստե։ Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը։ >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk