Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  
   
 
       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի՛ շրջանավարտներ.
Հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ձեզ՝ կյանքի կարեւոր այս փուլի ավարտն ազդարարող զանգի կապակցությամբ, ինչը նաեւ ազդարարում է նոր աշխարհ տանող ճանապարհի մեկնարկը։
Ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, թե բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան եւ օգնական կլինի ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու նվիրական բոլոր իղձերն ու երազանքները։ >>>

 


 

«ԹԱԳԱՒՈՐ ՄԵԾ Ի ՎԵՐԱՅ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿՐԻ
ԱՍՏՈՒԱԾ Է, ՍԱՂՄՈՍ ԱՍԱՑԷՔ ՆՄԱ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՋՐԱՁՈՐՈՒՄ

30 ապրիլի։ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի։ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հերթական հովվական այցով, եղավ Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր (նախկինում՝ Թալինք, Ջալաբ) գյուղում, որ գտնվում է Ամասիայից 6 կմ հարավ-արեւմուտք, իսկ Գյումրիից՝ 17 կմ հյուսիս-արեւելք, Ախուրյան գետի ափին։ >>>



«ԾԱՓՍ ՀԱՐԷՔ, ԱՄԵՆԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՔ, ԱՂԱՂԱԿԵՑԷՔ
ԱՌ ԱՍՏՈՒԱԾ Ի ՁԱՅՆ ՑՆԾՈՒԹԵԱՆ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեր Եկեղեցու Հայրերն իմաստնորեն, Ս. Զատկից հետո, հիսուն օր են սահմանել՝ իբրեւ հոգեւոր ուրախության շրջան, որն ամբողջանում է Համբարձման տոնախմբությամբ, ինչը բոլոր տոների եւ տնօրինական խորհուրդների ամբողջացումն է, քանզի Համբարձումը Տիրոջ երկրավոր կյանքի վախճանն է եւ սկիզբը հավիտենականի։ Քրիստոսի մահը մի պահ շփոթեցրեց Առաքյալներին եւ Իրեն հետեւողներին։ >>>



ՕԾՎԵՑ ԼԵՌՆԱԿԵՐՏԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԸ

Մայիսի 1-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ձեռամբ եւ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի մասնակցությամբ, օծվեց Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ (նախկինում՝ Շիրվանջուղ, Սիրվանջուղ) գյուղի 4-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգը։ >>>



ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԵՐԵՎՄԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Տոնը հիշատակությունն է Երուսաղեմի երկնքում խաչանման լույսի՝ Քրիստոսի հաղթական եւ Սուրբ Խաչի նշանի երեւման։ Խաչը, դեռեւս Հռոմեական կայսրության ժամանակ, մահապարտներին անարգելու, նախատելու միջոց էր, դատապարտության գործիք։ Խաչելությունը ոչ միայն անպատվաբեր վախճան էր, այլեւ համարվում էր ամենաանմարդկային պատժատեսակներից մեկը։ >>>


ՆՇՎԵՑ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Մայիսի 24-ին սոցիալ-կրթական կենտրոնը տոնեց «Մշակութային բազմազանության համաշխարհային օր»-ը՝ հանուն երկխոսության ու զարգացման։ Մշակութային բազմազանությունը նոր գաղափարների ծննդի, հասարակության զարգացման աղբյուրն է։ Այն հարստացնում է մեր կյանքի զանազան կողմերը եւ նոր հնարավորություններ ստեղծում։ >>>


ՆՇՎԵՑ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մայիսի 25-ին տոնախմբեց մեր Տիրոջ՝ Հիսուս  Քրիստոսի Համբարձու
Քրիստոս, հետհարության քառասուն օրերի ընթացքում, չդադարեց քարոզել։ մը։ >>>



ՍԿԿ ՏԱՐԵՑՆԵՐԸ ՁԻԹՈՂՑՈՆՑ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 19-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առիթով, սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, սոցիալական աշխատող Հ. Պալյանի, կամավորների եւ Շիրակի պետական համալսարանի պրակտիկանտների ուղեկցությամբ, այցելեցին Ձիթողցոնց տուն՝ ազգային ճարատարապետության եւ Գյումրու կենցաղի թանգարան։ >>>


«ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳԻՐԸ

Սոցիալ-կրթական կենտրոնը, ԵՀ միջեկեղեցական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ, 2017 թ. սկսել է իրականացնել «Գյումրու սոցիալական կենտրոն» սոցիալական եւ կրթական ծրագիրը՝ տնակներում բնակվող, անօթեւանի կարգավիճակ ունեցող, սոցիալապես խոցելի, մասնագիտություն չունեցող եւ գործազուրկ ընտանիքների համար։ >>>


ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ԱՄԱՍԻԱՅԻ
Ս. ԳԵՎՈՐԳ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՅՈՒՄ

Մայիսի 25-ին Ամասիայի՝ Սուրբ Գեւորգ աղոթատանը գործող, կիրակնօրյա դպրոցում, տարածաշրջանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Զարեհ քհն. Աշուրյանի օրհնությամբ, մեծ շուքով նշվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման տոնը։ >>>


ԱՅՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհաննես Շիրազի ծննդյան 103-րդ տարեդարձի առիթով՝ ապրիլի 27-ին, ՍԿԿ-ի «Ցերեկային կենտրոն»-ի սաներն այցելեցին մեծանուն բանաստեղծի հուշատուն-թանգարան։ >>>



ՄԵՐ ՑԱՎԸ

Գալիս են, գալիս
Անթիվ, անհամար,
Իսկ կրակն անմար,
Գաղթի բոցերում
Խաչերով խոցված,
Տարաբախտ հայի
Անցած ճամփեքի
Աղոթքն է անում։ >>>



ՈՒԽՏԸ ԿԱՊԱԿՑՈՒՄՆ Է ԱՍՏՎԱԾԱՅԻՆԻ
ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆԻ

Ապրիլի 23-ին՝ Կրկնազատկի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալ ուխտավորներ, նախաձեռնությամբ Սուսաննա Բաղդասարյանի եւ Ռիմա Բարինյանի, ուղեւորվեցին դեպի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին։ >>>



ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՕՐ ՀԵՔԻԱԹՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլի 2-ին, մանկական գրքի եւ անդերսենյան օրվա կապակցությամբ, սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանավարուհին, «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի փոքրիկների համար, ընթերցեց Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից ամենատարածված եւ փոքրիկների կողմից ամենասիրված «Անճոռնի ճուտիկ»-ը։ >>>


ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թեեւ այսօր զարգանում է էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը, այդուհանդերձ, տպագրված գիրքը երբեք չի կորցնի իր արժեքն ու գրավչությունը։ >>>


ՏԱՐԵՑՆԵՐՆ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 28-ին սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, աշխատակիցների եւ կամավորների ուղեկցությամբ, այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, ուր մեծ ոգեւորությամբ լսեցին պատմություններ վարպետի մասին։ >>>



ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Օրվա առիթով Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակազմը, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Վայոց Ձորի թեմի Նորավանք, Սուրբ Տրդատ եկեղեցի եւ Գնդեվանք։ >>>


ԳՈՐԾ ԱՆԵԼ, ԹԵ ՏԻՐՈՋ ԽՈՍՔԸ ԼՍԵԼ

Մինչ նրանք շարունակում էին իրենց ճանապարհը, Հիսուս մտավ մի գյուղ։ Այնտեղ Մարթա անունով մի կին Նրան ընդունեց իր տանը։ Նա մի քույր ուներ, ում անունը Մարիամ էր։ Մարիամը եկավ եւ, Տիրոջ ոտքերի մոտ նստելով, սկսեց լսել Նրա խոսքերը։ Իսկ Մարթան զբաղված էր սեղանի պետրաստությամբ։ >>>


ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԵՐ ՖՈՒՏԲՈԼԻ ԹԻՄԻ ՀԱՄԱՐ

Սոցիալ-կրթական կենտրոնն անցկացնում է անգլերենի դասեր՝ Գյումրու «Տրիբունա» ակումբի աղջիկների ֆուտբոլային թիմի համար։ >>>


ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երեխաների «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնի սաները մայիսի 12-ին իրենց հայրենասիրական ոգին ի ցույց դրեցին բոլորի առջեւ։ >>>


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Ապրիլի 23-ին Շիրակի թեմի աշխատակիցները, սոցիալ-կրթական կենտրոնի աշկատակազմն ու կամավորները, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ ու մասնակցությամբ, ուխտավորաբար եղան գեղատեսիլ Սուրբ Գեղարդավանքում։ >>>


ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԻԱԽՈՍՆԵՐԸ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն ապրիլի 25-ին անցկացրեց բանավեճ՝ Անգլերեն լեզվի օրվա կապակցությամբ, որ նշվում է ապրիլի 23-ին` անգլիացի նշանավոր բանաստեղծ եւ թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան ու մահվան օրը։ Այդ կապակցությամբ բանավեճն ընթացավ անգլերեն լեզվով։ >>>


7 մայիսի - Կարմիր կիրակի։ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, հընթացս որի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առիթով։ >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk