Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Մեծ Պահքի օրերի խոկումներով ու
խորհրդով, մեր Տիրոջ՝
Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու
խաչելության իրադարձությունների
ապրումներով, այսօր հասել ենք
Փրկչի հրաշափառ Հարության
լուսափայլ օրվան, որը տոնում ենք
հոգու բերկրանքով ու խնդությամբ։
Արդարեւ՝ անսահման է ուրախությունն
այսօր մեր հոգիներում, քանզի
Քրիստոսի Հարությամբ մահը
խորտակվեց, եւ մարդկանց տրվեց պարգեւը
հավիտենական կյանքի, երկնքի արքայության։  
>>>
 


«ԶՅԱՐՈՒՑԵԱԼՆ ԶՔՐԻՍՏՈՍ ՕՐՀՆԵՍՑՈՒՔ ԵՒ ԶՅԱՐՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ ՓԱՌԱՒՈՐԵՍՑՈՒՔ»
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Քրիստոսի հարության հրաշքն էր, որ հանդիսացավ քրիստոնեական հավատքի ու վարդապետության առանցքն ու հիմքը։ Ըստ Պողոս Առաքյալի՝ «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ` ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են եւ հաւատքն ձեր» (Ա. ԿՐ. ԺԵ 14)։ >>>



«ԵՒ Ի ՄՏԱՆԵԼՆ ՆՈՐԱ ՅԵՐՈՒՍԱՂԷՄ,
ԴՂՐԴԵՑԱՒ ՔԱՂԱՔՆ ԱՄԵՆԱՅՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ահա եւ իր լրմանը հասավ Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան՝ Արարչի ու արարածի համատեղ հոգեւոր ճամփորդությունը, որի ընթացքում, Տիրոջ անտեսանելի զորակցությամբ, մարդը ջանաց ճանաչել իրեն։ >>>



«ԼԵՐԻՆՔ ՑՆԾԱՍՑԵՆ ԱՌԱՋԻ ՏԵԱՌՆ, ԶԻ ԳԱՅ,
ԶԻ ՀԱՍԵԱԼ Է ՏԷՐ Ի ԴԱՏԵԼ ԶԵՐԿԻՐ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՋԱՋՈՒՌԱՎԱՆՈՒՄ

Շիրակի մարզի գյուղերում, ուր եկեղեցիներ չկան, մարդկանց հավատը պահպանելու եւ աղանդավորներից զերծ պահելու նպատակով, հաճախ է հովվական այց կատարում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ մատուցում Սուրբ Պատարագ։ >>>



ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄ

Ապրիլի 11-ին ԵՀ հայաստանյան միջեկեղեցական «Կլոր սեղան» հիմնադրամի տնօրեն եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս դոկտոր Կարեն Նազարյանն ու ճեմարանի մի խումբ ուսանողներ այցելեցին Շիրակի թեմ` հանդիպելու թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանին։ >>>


ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹ ԵՐԿՐԱՄԱՍԻ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ

Ապրիլի 25-ին՝ Մարտին Լյութերի կյանքի ու ստեղծագործության եւ ռեֆորմացիայի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչները, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարը, ինչպես նաեւ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին Գյումրի։ >>>


«ԴԱՍՔ ԱՆՄԱՐՄՆՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՑ ՔԵԶ ԵՐԱՆԵՆ,
ԱՄԵՆՕՐՀՆԵԱԼ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ…»
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՈՒՄԸ

Ավետումը Հայ Առաքելական Եկեղեցու նվիրական տոներից է եւ իր մեջ գարնանային վերազարթոնքի ու ծաղկունքի շունչն ունի։ >>>


ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին` Ս. Զատկին, նախորդող շաբաթը կոչվում է «Ավագ»։ Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի՝ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած, առանձին դեպքերը։ Հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ Հարությունը։ Ավագ Շաբաթվա հիմնական արարողություններն սկսվում են Ավագ Հինգշաբթի։ >>>


«ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ ԷՐ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԸ, ԱՅՈ, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ՉԷԻՆ ՄԵՌԱԾ Ի ՍՊԱՌ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայոց պատմության մեջ սեւ տառերով նշվեց 1915 թվականը՝ որպես սեւ խարան դաջվելով մարդկության պատմության էջերում…։ Օրացույցն ապրիլի 24-ին հայ ժողովրդի ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենամութ օրը։ >>>



«… ՏԷՐ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՊԵՏ ՊԱՐԹԵՒԵԱՆ,
ԼԵՐ ՄԵԶ ՊԱՐԻՍՊ ԵՒ ՊԱՀԱՊԱՆ»
ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԸ

Հայոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության՝ հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության, հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու համար, որովհետեւ դրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի է Աստծո ներկայությունը հայոց մեջ, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը։ >>>


ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

Ավետումը Հայոց Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է ապրիլի 7-ին։ Արդեն մի քանի տարի է, ինչ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, այն հռչակվել է մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանաց օրհնության օր։ >>>



ՓԱՌԱՏՈՆ «ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ

Սուրբ Հակոբի «Եկեղեցասեր երիտասարդաց միություն»-ը, Սուրբ Զատկի տոնի ուրախ առիթով, ապրիլի 16-ին, զատկական Պատարագից հետո, եկեղեցու բակում անցկացրեց ամենամյա «Սուրբ Զատիկ» մշակութային փառատոնը, որը միտված է հասարակության լայն շերտերին ներկայացնել տեղեկատվություն տոնի մասին։ Փառատոնի շրջանակում անցկացվեցին տարատեսակ մշակութային միջոցառումներ։ >>>



ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Ապրիլի 20-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի ունեցավ աշուղ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։ >>>



ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սուրբ Զատիկը մանուկների ամենասիրած եկեղեցական տոնն է։ Ուստի Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի ղեկավարությունը, տոնի ուրախ առիթով, անակնկալ էր պատրաստել սաների համար։ >>>



ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

Ավագ Հինգշաբթին պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչն ստեղծեց ձկներին ու թռչուններին։ Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան եւ ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ)։ >>>



ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՍԿԿ-ի «Ցերեկային կենտրոն»-ի երեխաներն ապրիլի 18-ին, ավանդական արարողակարգով, նշեցին Քրիստոսի Հարության` Սուրբ Զատկի տոնը։ >>>



ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Տոնապատճառ» ժողովածուի (Վարդան Հաղբատեցու, Վարդան Արեւելցու եւ Հովհաննես Գանձակեցու խմբագրությունները) առաջին մասը։ >>>


ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ

Ապրիլի 12-ին, սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնում, կամավորներն ու դաստիարակչուհին, երեխաների համար, կազմակերպեցին սպորտլանդիա՝ նվիրված Սպորտի միջազգային օրվան։ >>>


1 ապրիլի - Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ։ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, տոնի առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Իսահակյանի հոգեւոր հովիվ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը։ Սրբազան արարողակարգի ընթացում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։ >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk