Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ նա Աստվածային Սիրո պտուղ է։
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունը,
սերն ու գնահատանքն ենք բերում մեր
սիրելի մայրերին, քույրերին
եւ դուստրերին՝ շնորհավորելով
մարտի 8-ի տոնական առիթով։
Դարեր շարունակ Հայոց աշխարհի
փափկասուն տիկնայք, ազգային մեր
կյանքից ներս, առանձնակի նվիրական
առաքելություն են իրականացրել՝
կրթելով հավատավոր, հայրենիքի
նվիրյալ արիասիրտ որդիներ եւ
առաքինազարդ դուստրեր։ Նրանք
իրենց անձերը, ոսկուց եւ արծաթից
առավել, զարդարել են
պարկեշտությամբ եւ պատկառանքով,
մայրական սիրով սերունդներին են
փոխանցել հայրենի ավանդները՝ շեն եւ ամուր պահելով հայ ընտանիքը։ >>> 


]

«ԸՆԴ ԱՆԱՌԱԿԻՆ ՈՐԴՒՈՅ ԳՈՉԵՄՔ ԱՌ ՀԱՅՐԴ, ԳԹԱԾ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԳՏԱՇԵՆԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Քառասնորդական Պահքի շրջանում եւս Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցեր է կատարում գյուղական համայնքներ, մատուցում Սուրբ եւ անմահ Պատարագ։ Այս անգամ Առաջնորդ Սրբազանն այցելեց Ամասիա համայնքի Գտաշեն գյուղ։։ >>>



«ԱՍՏՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԱՆԻ ԻՐ ԱՅՆ ԾԱՌԱՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԳԻՇԵՐ ՈՒ ՑԵՐԵԿ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի եւ նվիրված է մշտատեւ աղոթքի գաղափարին։ >>>



«ՊԱՏԱՐԱԳ ԱՍՏՈՒԾՈՅ` ՀՈԳԻ ԽՈՆԱՐՀ»
ԱՍՏՎԱԾԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Ժողովուրդներն իրենց առաքելությունը կա՛մ ստանում են ի վերուստ, կա՛մ ձեւավորում են ինքնուրույն։ Հավատացյալի համար այն ի վերուստ նախասահմանված է, իսկ անհավատի համար` հեղինակված ժողովրդի կողմից։ Երկու դեպքում էլ անիմաստ է ուղեծրից շեղվելը։ >>>



ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Մարտի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ներկայությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում, տեղի ունեցավ ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն։ >>>


ԱՎԱՐՏՈՒՆ ՏԵՍՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՍՈՒՐԲ
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ

Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ ընթացքի մեջ են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները։ Ի տարբերություն նախկինի՝ բացի խորանի որմնանկարից, որը լավ պահպանվել է, եկեղեցին զարդարում է նոր՝ «Ամենափրկիչ» որմնանկարը։ >>>


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ՄԻՋԻՆՔԸ

Մարտի 22-ին Շիրակի թեմի «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միության» անդամները եւս մեծ խանդավառությամբ նշեցին միջինքը։ >>>


ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎՈՐ ԳԱՆՁԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ

Արարչագործությունից հետո մարդուն տրված առաջին պատվիրաններից մեկն էր նաեւ, հարուստ բուսականության, լիության եւ գեղեցկության մեջ, միայն մեկ ծառի պտղից չուտելու եւ այդ ծառից հեռու մնալու պատվիրանը, ինչն էլ հենց յուրօրինակ պահք էր. «Դրախտում ամեն ծառի պտղից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց Բ. 16-17)։ >>>


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Մարտի 14-ին «Ցերեկային կենտրոն»-ի երեխաները, ՍԿԿ-ի աշխատակիցների եւ կամավորների ուղեկցությամբ, այցելեցին Երանուհի եւ Մարիամ Ասլամազյան քույրերի թանգարան։ >>>



ԵՎՍ ՄԵԿ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ

Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում, մարտի 8-ին եւ 9-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվեցին անգլերեն՝ հայերեն ենթագրերով, ֆիլմեր։ Վավերագրական ֆիլմերը դիտարկում էին մարդու իրավունքների տարբեր ասպեկտները։ >>>


ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Քսանիննամյա Տաթեւիկ Աթոյանը, երկու անչափահաս երեխաների հետ, 2016 թ. դարձել է սոցիալ-կրթական կենտրոնի շահառու։ Նա ապրում է սկեսրայրի ու սկեսրոջ հետ, քանի որ ամուսինը, նախքան որդու ծնվելը, մեկնել է արտագնա աշխատանքի եւ հետ չի վերադարձել։ Նա, որպես միայնակ մայր, մասնակցեց կենտրոնում իրականացված «Դիմահարդարում» դասընթացին։ >>>



ԱՐԵՎԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Մեծի Պահոց կամ, ինչպես ժողովուրդն է ասում, աղուհացի քառասնօրյա շրջանը, որ ընդգրկում է Բուն Բարեկենդանի կիրակիից մինչեւ Ծաղկազարդի տոնը, Հայաստանյայց Եկեղեցու հավատացյալների համար, հոգեւոր արթնության, կրոնական ապրումների յուրօրինակ շրջան է։ >>>



ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸՆ

Մի անգամ Հիսուս, աշակերտների հետ Իր երկրորդ գալստյան մասին խոսելիս, պատմեց հետեւյալ առակը. «Երկնքի արքայությունը նման կլինի հետեւյալին. տասը կույսեր կային, ովքեր, իրենց լապտերներն առած, դիմավորելու ելան փեսային։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ մյուս հինգը՝ իմաստուն։ >>>



ՄԻՋԻՆՔ

Տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք եւ հիշեցնում է, որ պահքը հասել է իր կեսին։ Այն նշվում է չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը։ Այս տարի մարտի 22-ին էր։ >>>



ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌՕՐՅԱՆ

Նոյեմբերի 23-ից մեկնարկած «Երեխաների համայնքային ցերեկային կենտրոն» կրթական եւ սոցիալական ծրագրի շրջանակներում 26 երեխա, շաբաթական երեք անգամ, հաճախում է սոցիալ- կրթական կենտրոն։ >>>



ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ

Մարտի 10-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթականr կենտրոնի «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի սաների մոտ գարնանային տրամադրություն էր։ Բոլորը խանդավառ էին եւ ուրախ։ >>>


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Տոնապատճառ» ժողովածուի (Վարդան Հաղբատեցու, Վարդան Արեւելցու եւ Հովհաննես Գանձակեցու խմբագրությունները) առաջին մասը։ >>>


5 մարտի - Արտաքսման կիրակի։ Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk