Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն աշխարհի»...
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  
   
 
       

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԻՐՈՋ` ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ
ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր գոհաբանություն ենք բարձրացնում առ Աստված, փառաբանում Բեթղեհեմում ծնված Հիսուս Մանկանը, Ով աշխարհ եկավ՝ փրկելու կորստյան մատնված մարդկությանը։
Աստծո կողմից արարված աշխարհում առաջին մարդը՝ Ադամը, աստվածային պատվիրանը խախտելով, ընթացավ Աստծո կամքին հակառակ, զրկվեց շնորհներից ու պարգեւներից Արարչի։
>>>
 


 

«ՏԷՐ ԱՍԱՑ ՑԻՍ` ՈՐԴԻ ԻՄ ԵՍ ԴՈՒ
ԵՒ ԱՅՍՕՐ ԾՆԱՅ ԶՔԵԶ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Աստվածային արարչագործությունն ինքնին հրաշափառ իրողություն է։ Անշուշտ առավել հրաշալի ու սքանչելի ճշմարտություն է Արարիչ Բանն Աստծո ծնունդը, որով, անեզր Աստված սահմանափակվելով, հայտնվեց կենդանիների մսուրում՝ ծնվելով Սուրբ Կույսից, նյութական, շոշափելի մարմին առնելով։ >>>



«ԻՋՑԷ ՈՐՊԷՍ ԶԱՆՁՐԵՒ Ի ՎԵՐԱՅ ԳԵՂՄԱՆ,
ՈՐՊԷՍ ՑՕՂ ԶԻ ՑՕՂԷ ՅԵՐԿԻՐ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆՈՒՄ

Հունվարի 15-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցով եղավ Աշոցքի համայնքի Մուսայելյան գյուղում։ Այն գտնվում է Աշոցքից 10-12 կմ հարավ-արեւելք, լեռնալանջին, իսկ Գյումրիից 35 կմ հյուսիս- արեւելք։ Մուսայելյանով է անցնում Գյումրի-Տաշիր խճուղին։ >>>



ՀՈՒՆՎԱՐՄԵԿՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵՈՒՄ

Նոր տարվա առաջին օրը միշտ խորհրդաշատ է, հուսառատ, քրիստոնյաներիս համար նաեւ հոգենորոգ, քանզի այն սկիզբ է առնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության խորհրդով։ Հիրավի, բացվել են Աստծո ողորմության դռները։ Արդ՝ լավատես հոգով շրջելով 2016-ի օրացույցի վերջին էջը, հույսով դիմավորենք մեր պատմության հերթական հանգրվանը՝ 2017 թվականը։ >>>



ՆՌՆՕՐՀՆԵՔ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, արդեն երրորդ տարին է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում տարեմտի գիշերը, գոհաբանական մաղթանքից հետո, կատարվում է նռան օրհնության կարգ։ >>>


«ԳԹԱՍԻՐՏ ԵՂԵՔ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՁԵՐ ՀԱՅՐԸ ԳԹԱՍԻՐՏ Է»

Տոնական օրերը մնացել են ետեւում, սակայն, Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քհն. Մանգասարյանի եւ Վաղարշապատի, Երեւանի երեխաների շուրթերով, շնորհավորանքները դեռ հնչում են։ >>>


«1 ԲԱՑԻԿ=1 ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ
ԳՆՎՑ ՉՈՐՐՈՐԴ ԲՆԱԿԱՐԱՆԸ

2016 թվականի դեկտեմբերի 7-ին լրացավ 1988-ի աղետալի երկրաշարժի 28-րդ տարելիցը. օր, երբ հիշվում են գյումրեցիների չսպիացած վերքերը, կորուստն ու ցավը։ Հազարավոր ընտանիքներ երկրաշարժի հետեւանքով դարձան անօթեւան։ Ցայսօր գյումրեցին կանգնած է անօթեւանության խնդրի առջեւ։ >>>


ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ
ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Նորվեգացի բարերար, մարդասեր Օլա Օստվետը հունվարի 18-ին, հերթական այցով, գտնվում էր Հայաստանում։ Վերջինս այցելելով Գյումրի՝ Սուրբ Հակոբ եկեղեցու մշակույթի բաժնի սոցիալական աշխատողների եւ ցերեկային ուսուցման կենտրոնի ծրագրի ղեկավարի հետ, այցելեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին։ >>>


ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԺՊԻՏ ԱՆԾԱՆՈԹ ՓՈՔՐԻԿԻՆ

Հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը, «Սուրբ Ծննդյան ժպիտ անծանոթ փոքրիկին» ծրագրի շրջանակներում, այցելեց Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոն՝ անակնկալ մատուցելով անապահով ընտանիքների երեխաներին։ >>>



ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սոցիալ-կրթական կենտրոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքին, անակնկալ մատուցեց «Ցերեկային կենտրոն»-ի քսաներկու սաներին՝ ձմեռային տաք կոշիկներ եւ վերարկուներ նվիրելով։ >>>


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Սուրբ Հակոբ եկեղեցու մշակույթի բաժնի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը եւ սոցիալական աշխատող Գայանե Համբարձումյանը, Օլա Օստվետի հրավերով, դեկտեմբերի 5-15-ն ընկած ժամանակահատվածում, ճանաչողական այցով մեկնեցին Նորվեգիա։ Նորվեգացի բարերարի հետ համագործակցությունն արդեն տասը տարվա պատմություն ունի։ Միասին հասցրել են բազմաթիվ ծրագրեր իրականացնել։ >>>



ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունվարի 16-ին, «Պիանո» սրճարանի դահլիճում, սոցիալ-կրթական կենտրոնի տարեցների ցերեկային կենտրոնի անդամների համար, կազմակերպվեց, Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնին նվիրված, միջոցառում, որի ընթացքում տարեցներին այցելեց Տ. Փավստոս քհն. Սարգսյանը։ Տեր Հայրը հոգեւոր զրույց անցկացրեց նրանց հետ՝ մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ամեն Սուրբ Ծննդյան տոնի յուրաքանչյուրիս մեջ կրկին ծնվում է Քրիստոս։ >>>



ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին։
Հրեշտակի խոսքին հավատարիմ մնալով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Մանկանն ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս։ >>>



ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵՎ 1036
ՎԿԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված, Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն Սրբերից են։ >>>



ՍՐԲՈՑ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ

Այս անվան տակ ճանաչվում են այն հոգեւորականները, ովքեր, Վարդանանց պատերազմից հետո, Ատրորմիզդ մարզպանի դրդմամբ, պարսից Հազկերտ Բ-ի հրամանով, ձերբակալվում են՝ Հայոց երկիրն ապստամբական նոր խմորումներից զերծ պահելու ակնակությամբ եւ տարվում Ապար աշխարհի Նյուշապուհ բերդը։ Այնտեղ նրանց առաջարկվում է ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար։ Ղեւոնդյանք մերժում են այդ առաջարկը։ >>>


1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ։ Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։ >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk